ԳՊՀ գրադարանը ստեղծվել է 1993 թվականին, Գավառի պետական համալսարանի հիմնադրումից անմիջապես հետո: Համալսարանի համար հույժ կարևոր էր գրքերի, դասագրքերի առկայությունը, ինչը դարձավ համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի առաջնահերթ խնդիրը:
Գրադարանի հիմնական գրքային ֆոնդի հիմքը կազմեց տարբեր հաստատություններից, անհատներից ձեռք բերված ու նվիրաբերված գրականությունը: