Նորություններ

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչների, կրթադաստիարակչական հաստատություններում աշխատող մանկավարժների, ուսանողների և թեմայով հետաքրքրվող անձանց համար կազմակերպված ‹‹Ներառական կրթության համատեքստում դպրոցականների հոգեբանամանկավարժական ախտորոշիչ (դիագնոստիկ) և զարգացնող աշխատանքների կազմակերպում›› խորագրով վերապատրաստման դասընթացի առաջին հանդիպումը։ Դասընթացը վարում է բուհի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դասախոս, ‹‹ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ›› զարգացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արմինե Դավթյանը։ Դասերն անցկացվում են համագործակցային մեթոդներով, գործնական վարժությունների (թրեյնինգների) ձևաչափով, ներառում հետաքրքիր և բովանդակային քննարկումներ, հարց ու պատասխան, տեսանյութերի դիտում, խաղեր։ Առաջին դասի ընթացքում մասնակիցները տիկին Դավթյանի օգնությամբ բացահայտեցին ներառական կրթության փիլիսոփայական, բարոյա-հոգեբանական հիմքերը, առանցքային գաղափարներն ու աժեքային…

Կարդալ ավելին
Նորություններ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանի նախաձեռնությամբ ֆակուլտետի «Ֆինանսներ» և «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժինների ուսանողների համար ս․ թ․ հոկտեմբերի 29-ին անցկացվեց հերթական մեկօրյա արտադրական պրակտիկան: ԳՊՀ ուսանողները նախ այցելեցին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ, որտեղ շրջեցին ազգային բանկի թանգարանում, ծանոթացան հնում գործածության մեջ եղած մետաղադրամներին ու թղթադրամներին, ինչպես նաև սույն թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին: Կենտրոնական բանկում Զարուհի Բարսեղյանն անցկացրեց բաց դաս՝ նվիրված Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության, գնաճի, վերաֆինանսավորման տոկոսադրույքի, սպառողական զամբյուղի կազմի վրա ազդող գործոնների և այլ հիմնախնդիրներին: Այնուհետև ուսանողները եղան Կենտրոնական բանկի հարևանությամբ գտնվող…

Կարդալ ավելին
Նորություններ

ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՆ ՏԱՆ ՍԱՆԵՐԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ

  Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից իրականացվող «Իմ իրավունքի ուժը /MRP/» ծրագրի շրջանակում Գավառի մանկան տան սաները այցելեցին Գավառի պետական համալսարան: Նրանք հանդիպեցին բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ, ով աշակերտներին խրախուսեց լավ սովորել, բարեկամանալ գրքի և գրականության հետ, սիրել արվեստը, վեհն ու գեղեցիկը, հաճախակի այցելել մշակութային հաստատություններ, խոսել գրագետ հայերենով, նախասիրությունները հաշվի առնելով՝ ընտրել մասնագիտություն և կայանալ որպես որակյալ ու պահանջված մասնագետներ։ Այնուհետև ԳՊՀ ուսանողական խորհրդի անդամներն անցկացրին հետաքրքիր դաս՝ նվիրված կրթության իրավունքին։ Նրանք աշակերտներին կոչ արեցին իրազեկ լինել իրենց իրավունքներին և լավագույնս իրականացնել կրթության իրավունքը։ Դասից հետո աշակերտները շրջայց կատարեցին…

Կարդալ ավելին
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ ԳՊՀ ակադեմիական և վարչական անձնակազմի անդամների համար՝ եվրոպական գործընկեր համալսարաններում մեկշաբաթյա ժամկետով վերապատրաստման կամ դասախոսական աշխատանք կատարելու նպատակով: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն դիմում-հայտ. https://goo.gl/forms/Mvih6xWrFdVifLuA3: Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 11․11․ 2018թ․: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-64, 060-46-12-99 հեռախոսահամարներով։

Կարդալ ավելին
Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՄ «ABIONET» ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

  Ս. թ․ հոկտեմբերի 26-ին Երևանի պետական համալսարանի կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնում «ERASMUS+» հայաստանյան գրասենյակի կողմից անցկացվեց Եվրոպական միության «ERASMUS+ABIONET. Կենսարդյունաբերության գիտության և տեխնոլոգիաների գերազանցության հայկական ցանցի ձևավորում» ծրագրի մշտադիտարկում։ Մշտադիտարկմանը հրավիրված էին ծրագրի մասնակից անդամներ Երևանի, Գավառի, Շիրակի պետական համալսարաններից և Հայաստանի ազգային ագրարային համալսարանից։ Գավառի պետական համալսարանում ծրագրի ընթացիկ արդյունքները ներկայացրին բուհի պրոռեկտոր, ծրագրի համակարգող Արսեն Ապրոյանը, բնագիտական ֆակուլտետի փոխդեկան Թերմինե Խաչիկյանը և կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Մարինե Հովհաննիսյանը։ Մշտադիտարկման ընթացքում բուհերի ներկայացուցիչները շնորհանդեսների միջոցով անդրադարձան ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին, որից հետո ծավալվեց ակտիվ հարցուպատասխանի…

Կարդալ ավելին
Նորություններ

ԴՊՐՈՑ-ԲՈՒՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Այսօր Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի բնագիտության լաբորատորիան հյուրընկալել էր Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին՝ կենսաբանության ուսուցչուհի Իրինա Խաչիկյանի ղեկավարությամբ: Այցելության նպատակը կենսաբանություն առարկայից գործնական աշխատանքների կազմակերպումն էր ԳՊՀ բնագիտության լաբորատորիայում։ ԳՊՀ լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանի օգնությամբ աշակերտները իրականացրին սպիտակուցների և ածխաջրերի հայտնաբերման փորձեր, ինչպես նաև դիտեցին սպիտակուցների բնափոխումը՝ տարբեր քիմիական նյութերի ազդեցությամբ: Գործնական աշխատանքն ուսանելի էր և հետաքրքիր:

Կարդալ ավելին
Նորություններ

ԱՅՍՕՐ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

  Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) հեղինակավոր միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1945 թ․-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ՝ ժողովուրդների միջև խաղաղության ու անվտանգության ամրապնդման և պետությունների խաղաղ համագործակցության զարգացման նպատակով: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում: ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը, ռուսերենն ու չինարենը: ՄԱԿ-ին անդամակցում է ավելի քան 190 պետություն։ 1992թ․-ի մարտի 2-ից ՄԱԿ-ի անդամ է նաև Հայաստանի Հանրապետությունը: ՄԱԿ-ի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով (առավելագույնը՝ 2 անգամ): ՄԱԿ-ի կանոնադրությունն ստորագրվել է 1945 թ․-ի հունիսի 26-ին, ուժի մեջ…

Կարդալ ավելին
Նորություններ

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ՝ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

2018 թվականի հոկտեմբերի 19-21-ը Հայաստանի Հանրապետության Դիլիջան քաղաքում անցկացվեց ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «Փախստականների իրավունք» խորագիրը կրող 8-րդ աշնանային դպրոցի դասընթացը։ Դպրոցի աշխատանքներին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հանրապետության բուհերի իրավաբանական կլինիկաների տնօրեններ, ուսանողներ։ Գավառի պետական համալսարանի պատվիրակների կազմում էին բուհի պրոռեկտոր, Իրավաբանական կլինիկակական կրթության ծրագրի ղեկավար Արսեն Ապրոյանը, ուսանողներ Մարիամ Տեր-Հակոբյանը, Անի Հարությունյանը, Նարեկ Հովեյանը, Անահիտ Ասատրյանը, Ռոբերտ Միրիբյանը և Տիգրան Հովեյանը, ովքեր ակտիվորեն մասնակցեցին դպրոցի աշխատանքներին և արժանացան…

Կարդալ ավելին
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Գավառի պետական համալսարանը հրավիրում է ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչներին, կրթադաստիարակչական հաստատություններում աշխատող մանկավարժներին, ուսանողներին, բոլոր հետաքրքրված անձանց՝ մասնակցելու ‹‹Ներառական կրթության համատեքստում դպրոցականների հոգեբանամանկավարժական ախտորոշիչ (դիագնոստիկ) և զարգացնող աշխատանքների կազմակերպում›› խորագրով վերապատրաստման դասընթացի առաջին փուլին։ Դասընթացի նպատակն է՝ նպաստել մասնագիտական մանկավարժական գործունեության մեջ ներգրավված անձանց հոգեբանամանկավարժական ախտորոշիչ (դիագնոստիկ) և զարգացնող աշխատանքների կազմակերպման կարողությունների (կոմպետենտությունների) զարգացմանը, ինչը կարող է նպաստել մասնագիտական գործունեության որակի և արդյունավետության ցուցանիշների բարձրացմանը։ Դասընթացը կվարի Գավառի պետական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, հմուտ մանկավարժ, ‹‹ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ›› զարգացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արմինե Դավթյանը։ Վերապատրաստման արդյունքում մասնակիցները կխորացնեն համապատասխան…

Կարդալ ավելին
Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 2800-ԱՄՅԱ ՓԱՌԱՊԱՆԾ ՀՈԲԵԼՅԱՆԸ

  Բիբլիական Արարատ լեռան ստորոտում հպարտ ու վեհորեն փռված է վարդագույն, հինավուրց և նորօրյա Երևանը՝ Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը։ Հայաստանը իր բազմադարյան պատմության ընթացքում ունեցել է տասներկու մայրաքաղաք։ Վերջինս Երևանն է, աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որն արդեն 2800 տարեկան է։ Հնագիտական պեղումների ընթացքում հատնաբերված հուշարձանները հաստատում են, որ քաղաքի այժմյան տարածքը և շրջակայքը բնակեցված են եղել վաղնջական ժամանակներից, ինչն էլ թույլ է տալիս քաղաքն անվանել թանգարան՝ բաց երկնքի տակ։ Երևանի բուն պատմությունը սկիզբ է առնում Էրեբունի քաղաքի հիմնադրմամբ։ Քաղաքը հիմնադրվել է մ․ թ․ա․ 782 թվականին, ուրարտական տերության հզորագույն…

Կարդալ ավելին
Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit
bedava bahis
astekbet betcobahis betpas egobet
lordspalacebet fenomenbet betvole betebet