Նորություններ

ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՆԳԵՐԱԶԱՆՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

 

«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ՝ Մեծ Մարդը, Մեծ Հայն ու Աշխարհաքաղաքացին տիեզերքի դեսպանն էր Երկիր մոլորակի վրա և, միաժամանակ, հայ բիբլիական ժողովրդի դեսպանն աշխարհում: Նա իր երկրային երթի ընթացքում անձեռակերտ հուշարձաններ կերտեց, անմնացորդ նվիրվեց մարդկանց ու արվեստին և ինքնայրումով բոցավառեց միլիոնավոր սրտեր ու ջերմացրեց հոգիներ:

Շառլ Ազնավուրը գրեթե մեկ դար զարմացրեց, հիացրեց, հմայեց աշխարհի բոլոր ծագերում ապրող մարդկանց: Բնությունը նրան շռայլորեն պարգևել էր արտիստի, երգչի, երգահանի, բանաստեղծի անուրանալի տաղանդով, և այդ տաղանդը վայելելու բերկրանքը Ազնավուրն առանց երկմտելու, մինչև վերջին շունչն առատորեն պարգևեց իր երկրպագուներին:

Շառլ Ազնավուրը պաշտում էր իր երկու Հայրենիքն էլ և անթաքույց հպարտությամբ կրկնում, որ ինքը հարյուր տոկոս ֆրանսիացի է և հարյուր տոկոս՝ հայ: Նա հայ-ֆրանսիական բարեկամությունը կերտող, կայացնող ու զարգացնող անգերազանց ճարտարապետ էր:

Ափսո՜ս, հազա՜ր ափսոս, որ Շառլ Ազնավուրն այլևս մեզ հետ չէ, սակայն նրա ստեղծագործությունները՝ որպես Ազնավուրյան հավերժ ներկայություն, իրենց մնայուն տեղն ունեն համաշխարհային արվեստի գանձարանում՝ հուզելով, սեր ու ջերմություն հաղորդելով, ներշնչելով աշխարհի մարդկանց:

Ազնավուրի արվեստի լեզուն սիրո լեզուն է, որը հասկանալի է բոլորին, այն ազգություն չի ճանաչում։ Ազնավուրի արվեստը նաև ժամանակ ու տարածություն չի ճանաչում։

Շառլ Ազնավուրի ֆիզիկական բացակայությամբ ոչ միայն որբացան հայերը, կորցրին ֆրանսիացիները, այլև աշխարհի մշակութային համաստեղությունում խամրեց ամենաերկարակյաց ու ամենապայծառ Գիսավոր Աստղը:

Սակայն Շառլ Ազնավուրի հոգին երկնային անդաստանից շարունակելու է լույս, ջերմություն, սեր ու բարություն տարածել Երկիր մոլորակի և հատկապես իր Հայրենիքի՝ Հայաստանի վրա:

Թող լույսերի մեջ խաղաղություն գտնի նրա անհանգիստ ու ստեղծագործ հոգին»:

Գավառի պետական համալսարանի

հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հրանուշ Հակոբյան

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan