Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛  ՈՒՍՈՒՑԻՉ

Անգնահատելի է ուսուցչի դերն անհատի ձևավորման ու կայացման գործում։ Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում նշում են Ուսուցչի համաշխարհային օրը: 1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է որպես ուսուցչի և կրթական համակարգի բոլոր աշխատակիցների մասնագիտական օր: Ուսուցչի օրը նշելու համար պատմական նախապայման է հանդիսացել ուսուցչի կարգավիճակի մասին հատուկ միջկառավարական գիտաժողովը, որը տեղի է ունեցել 1966թ.-ի հոկտեմբերի 5-ին, Փարիզում: Գիտաժողովի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ստորագրել են «Ուսուցչի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականներ», որը ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր: Հայ ժողովուրդը դարեր շարունակ խորին ակնածանքով և…

Կարդալ ավելին
Նորություններ

ԳՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

  Այսօր Գավառի պետական համալսարանի ներկայացուցիչները՝ ուսանողներ ու աշխատակիցներ, բուհի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի ղեկավարությամբ այցելեցին բացառիկ հայորդի Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայր։ Նրանք Ազնավուրի տուն-թանգարանում բացված սգո մատյանում գրություն թողեցին՝ ԳՊՀ վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների անունից խորին կսկիծ հայտնելով մեծ կորստի՝ աշխարհահռչակ երգիչ, երգահան, կինոդերասան, գրող ու հասարակական-քաղաքական գործիչ Շառլ Ազնավուրի երկրային կյանքի ավարտի համար․ ‹‹Ազնավուրը համաշխարհային ճանաչում բերեց հայ ժողովրդին, իսկ Հայաստանի համար օրհասական պահին՝ Սպիտակի աղետալի երկրաշարժից անմիջապես հետո, որդիական սիրով ու երախտագիտությամբ տոգորված, օգնության հասավ իր հայրենակիցներին։ Մենք գլուխ ենք խոնարհում մեծ…

Կարդալ ավելին
Նորություններ

ԸՆՏՐՎԵՑ  ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ  ՆՈՐ  ՆԱԽԱԳԱՀ

  Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն։ ՈԻԽ նախագահի ընտրության սահմանված կարգի համաձայն` առաջադրվեցին և նախընտրական ծրագիր ներկայացրին երկու թեկնածու՝ բուհի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության  բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Գարգրցյանը և բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ղարիբյանը։ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերը լսելուց հետո ֆակուլտետների պատվիրակ ուսանողների կողմից ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով, որը և կազմակերպեց փակ, գաղտնի քվեարկություն։ Մրցակցային ընտրության արդյունքում  ձայների գերակշռող մեծամասնությամբ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ…

Կարդալ ավելին
Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈՅՈՒՄ»

Ս․ թ․ հոկտեմբերի 5-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի  «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մեկնարկեց  «ԴիջիԹեք 2018» եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կրում էր «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը: Գավառի պետական համալսարանից ցուցահանդեսին մասնակցեցին բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի բաժինների տարբեր կուրսերի ուսանողներ և աշխատակիցներ՝ բուհի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների  ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի ղեկավարությամբ: Արդեն 14-րդ տարի է, ինչ Հայաստանում Վարչապետի բարձր հովանու ներքո իրականացվում է ԴիջիԹեք ցուցահանդեսը: Այս տարի տեխնոլոգիական ցուցահանդեսը մեկնարկեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունի ողջույնի խոսքով։ ԳՊՀ ուսանողները ծանոթացան…

Կարդալ ավելին
Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit
bedava bahis
astekbet betcobahis betpas egobet
lordspalacebet fenomenbet betvole betebet