Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈՅՈՒՄ»

Ս․ թ․ հոկտեմբերի 5-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի  «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մեկնարկեց  «ԴիջիԹեք 2018» եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կրում էր «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը:

Գավառի պետական համալսարանից ցուցահանդեսին մասնակցեցին բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի բաժինների տարբեր կուրսերի ուսանողներ և աշխատակիցներ՝ բուհի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների  ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի ղեկավարությամբ:

Արդեն 14-րդ տարի է, ինչ Հայաստանում Վարչապետի բարձր հովանու ներքո իրականացվում է ԴիջիԹեք ցուցահանդեսը: Այս տարի տեխնոլոգիական ցուցահանդեսը մեկնարկեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունի ողջույնի խոսքով։
ԳՊՀ ուսանողները ծանոթացան ԴիջիԹեքի բաժիններին, որոնք վերաբերում էին Համալիր (կոմպլեքս) ինժեներական լուծումներին, ՏՏ սարքավորումներին և համակարգերին, հեռահաղորդակցության և ցանցային լուծումներին, բջջային տեխնոլոգիաներին և հավելվածներին, խաղային տեխնոլոգիաներին և մուլտիմեդիային, ձեռնարկատիրության ոլորտի տեխնոլոգիական լուծումներին, տեղեկատվական և կիբերանվտանգությանը, ֆինանսաբանկային լուծումներին:

«Ցուցահանդեսը ապագա ճարտարագետներին հնարավորություն է տալիս՝ ծանոթանալու  ՏՏ շուկայի նորարարական տեխնոլոգիական արտադրանքներին, լուծումներին և զարգացման միտումներին, տեղեկատվություն ստանալու աշխատաշուկայի կողմից մասնագետներին ներկայացվող պահանջների վերաբերյալ։

ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների  ամբիոնը կարևորում է ուսանողների մասնակցությունը և ներգրավվածությունը ՏՏ միջոցառումներին, հանդիպումներին և փառատոններին՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները։ Ուստի, ամբիոնի նմանատիպ նախաձեռնություններն ու ծրագրերը կլինեն շարունակական»,- նշեց ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը

yozgat escort kars escort tokat escort osmaniye escort bayburt escort afyon escort kahramanmaraş escort çorum escort fethiye escort kastamonu escort balıkesir escort erzurum escort sivas escort düzce escort ordu escort manavgat escort burdur escort adıyaman escort aydın escort giresun escort mardin escort kutahya escort şanlıurfa escort yalova escort van escort kırklareli escort bilecik escort karaman escort muğla escort zonguldak escort