Նորություններ

ԳՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 

Այսօր Գավառի պետական համալսարանի ներկայացուցիչները՝ ուսանողներ ու աշխատակիցներ, բուհի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի ղեկավարությամբ այցելեցին բացառիկ հայորդի Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայր։

Նրանք Ազնավուրի տուն-թանգարանում բացված սգո մատյանում գրություն թողեցին՝ ԳՊՀ վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների անունից խորին կսկիծ հայտնելով մեծ կորստի՝ աշխարհահռչակ երգիչ, երգահան, կինոդերասան, գրող ու հասարակական-քաղաքական գործիչ Շառլ Ազնավուրի երկրային կյանքի ավարտի համար․

‹‹Ազնավուրը համաշխարհային ճանաչում բերեց հայ ժողովրդին, իսկ Հայաստանի համար օրհասական պահին՝ Սպիտակի աղետալի երկրաշարժից անմիջապես հետո, որդիական սիրով ու երախտագիտությամբ տոգորված, օգնության հասավ իր հայրենակիցներին։

Մենք գլուխ ենք խոնարհում մեծ արվեստագետի անմար հիշատակի առջև։

Բոլորիս սփոփում է այն, որ Ազնավուրը մշտական ներկայություն է, Ազնավուրյան արվեստն ու նրա ոգեղեն էությունը մահ ու մոռացում չեն ճանաչում և շարունակելու են այսուհետ ևս անափ սեր, հույս, լույս ու ջերմություն, մարդկայնություն ու բարություն սերմանել մարդկանց հոգիներում:

Ազնավուրյան հնչյունները հավերժ արձագանքվելու են Երկիր մոլորակի տարբեր ծագերում։

Շնորհակալություն, Ազնավուր․․․››

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit
bedava bahis
astekbet betcobahis betpas egobet
lordspalacebet fenomenbet betvole betebet