Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝  ‹‹ԱՐԵՆԻ›› ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

Գավառի  պետական համալսարանի  տնտեսագիտական  ֆակուլտետի  դեկան Սամվել Ամիրխանյանի նախաձեռնությամբ  ֆակուլտետի  ուսանողների  համար  կազմակերպվեց  հերթական մեկօրյա  արտադրական  պրակտիկա: Նման  պրակտիկաները   կարևորվում  են  ուսանողների  գործնական  կարողությունները  զարգացնելու  առումով: ԳՊՀ ուսանողներն  այցելեցին  ՀՀ Վայոց  Ձորի  մարզի  Արենի  գյուղ` Սիմոնյանների  ընտանիքի  կողմից հիմնադրված  «Արենի գինու գործարան»  ՓԲԸ: Արենի գինու գործարանի   համահիմնադիր տիկին  Գայանեի  ուղեկցությամբ ուսանողները  ծանոթացան գինու արտադրման գործընթացի բոլոր փուլերին, գոր­­­ծա­­րա­­նում կիրառվող նորագույն  տեխնոլոգիաներին, գինու արտադրման  առանձնահատկություններին: «Ներկայումս  օգտագործվող  հումքը  սեփական  արտադրության  խաղողն է: Պտուղների թագուհի  խաղողը երկար ճանապարհ է անցնում մինչև  հայոց  նահապետական  գինու վերածվելը: Լավ գինի ստանալու  համար կարևոր է  հումքի …

Կարդալ ավելին