Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝  ‹‹ԱՐԵՆԻ›› ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

Գավառի  պետական համալսարանի  տնտեսագիտական  ֆակուլտետի  դեկան Սամվել Ամիրխանյանի նախաձեռնությամբ  ֆակուլտետի  ուսանողների  համար  կազմակերպվեց  հերթական մեկօրյա  արտադրական  պրակտիկա:

Նման  պրակտիկաները   կարևորվում  են  ուսանողների  գործնական  կարողությունները  զարգացնելու  առումով:

ԳՊՀ ուսանողներն  այցելեցին  ՀՀ Վայոց  Ձորի  մարզի  Արենի  գյուղ` Սիմոնյանների  ընտանիքի  կողմից հիմնադրված  «Արենի գինու գործարան»  ՓԲԸ:

Արենի գինու գործարանի   համահիմնադիր տիկին  Գայանեի  ուղեկցությամբ ուսանողները  ծանոթացան գինու արտադրման գործընթացի բոլոր փուլերին, գոր­­­ծա­­րա­­նում կիրառվող նորագույն  տեխնոլոգիաներին, գինու արտադրման  առանձնահատկություններին:

«Ներկայումս  օգտագործվող  հումքը  սեփական  արտադրության  խաղողն է: Պտուղների թագուհի  խաղողը երկար ճանապարհ է անցնում մինչև  հայոց  նահապետական  գինու վերածվելը: Լավ գինի ստանալու  համար կարևոր է  հումքի  բարձր  որակը, իսկ  լավորակ խաղող  ստանալու  հիմնական պայմաններից մեկը  այն նախապես ճիշտ  մշակելն է»,- նշեց  տիկին  Գայանեն՝ մանրամասն նկարագրելով խաղողի մշակման փուլերը, ապա  արտադրության  նախապատրաստման և  տեխնոլոգիական  գործընթացները:

Շրջայցը  շարունակվեց  գինու  պահեստավորման  սրահում, որտեղ  ուսանողները  ծանոթացան  գինու  պահպանման  պայմաններին:

Բազմաթիվ հարցերից ու հանգամանալից պատասխաններից հետո ուսանողներն  արձանագրեցին, որ գործարանի արտադրանքը մրցունակ  է, սիրված ու պահանջված  սպառողների կողմից, քանի որ  այն պատրաստվում  է  «Արենի»  տեսակի  խաղողից, խնամքով և ճիշտ տեխնոլոգիայով։ Ուրախալի է, որ  արտադրանքն  արտահանվում  է  ոչ  միայն  Ռուսաստան, այլև  Եվրոպա, Չինաստան ու Ավստրալիա:

Գործարանում ուսանողների ուսուցողական  շրջայցն  ավարտվեց  «Արենի»  գինու  մասին  պատմող  ֆիլմի   դիտումով:

Այնուհետև  ուսանողները  եղան  Նորավանքում  և Նորավանքի  կիրճում, Արփա գետի ափին գտնվող Արենիի քարանձավում: Տպավորիչ էր Արենիի  հնավայրը, որը հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անունով: Այնտեղ 2010 թ.-ին հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը, 2011 թ.-ին՝ կանացի կիսաշրջազգեստ՝ վերագրված մ.թ.ա. 3900 թ.-ին, իսկ 2011 թ.-ի հունվարից հայտնի է նաև աշխարհի առաջին գինու գործարանով: Այսպիսով, գեղեցիկ ու հագեցած օրն ուսանողների համար ունեցավ նաև հայրենաճանաչողական նշանակություն։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit
bedava bahis
astekbet betcobahis betpas egobet
lordspalacebet fenomenbet betvole betebet