Նորություններ

ԳՊՀ «ՆԱԻՐԻ» ԹԻՄԸ` ԴԱՏԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿԻՑ

 

Ս. թ. hոկտեմբերի 6-ին Աղվերանում մեկնարկեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից արդեն երրորդ տարին անցկացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մրցույթն անցկացվեց երկու փուլով՝ գրավոր, որի ընթացքում ուսանողներն առաջադրված խնդրի վերաբերյալ շարադրում են իրենց փաստարկված դիրքորոշումները՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերի տեսանկյուններից, և բանավոր, որի ընթացքում միմյանց հետ մրցում են գրավոր փուլը հաղթահարած և առավելագույն միավորներ վաստակած թիմերի ներկայացուցիչները:

Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Արցախի տարբեր բուհեր ներկայացնող 10 թիմեր։

Գրավոր փուլը հաջողությամբ հաղթահարեցին Գավառի պետական համալսարանի «Նաիրի», Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «BONA FIDE» և «Ավրորա», Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ 1» և «ԵՊՀ 2», ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» թիմերը։

ԳՊՀ պատվիրակներն էին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Անգելինա Պետրոյանը, նույն բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Աստղիկ Տեր-Գասպարյանը, մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհիներ Գոհար Խաչատրյանն ու Մարիամ Հակոբյանը։ ԳՊՀ թիմի ղեկավարն է բուհի իրավագիտության ամբիոնի դասախոս Վարդան Ղաջոյանը։

ԳՊՀ-ն ներկայացնող «Նաիրի» թիմն արժանացավ ՀՀ դատավորների միության կողմից սահմանված «ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների նշանակության կարևորման և լավագույն կիրառման համար» մրցանակին։

Շնորհավորում ենք ԳՊՀ ուսանողներին և մաղթում հետագա հաջողություններ։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը

yozgat escort kars escort tokat escort osmaniye escort bayburt escort afyon escort kahramanmaraş escort çorum escort fethiye escort kastamonu escort balıkesir escort erzurum escort sivas escort düzce escort ordu escort manavgat escort burdur escort adıyaman escort aydın escort giresun escort mardin escort kutahya escort şanlıurfa escort yalova escort van escort kırklareli escort bilecik escort karaman escort muğla escort zonguldak escort