Նորություններ

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆՀՈ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

 

Եվրոպական Միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ Պորտուգալիայի Հանրապետության Մինհո համալսարանում մեկշաբաթյա ժամկետով վերապատրաստման կամ դասախոսական աշխատանք կատարելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Մինհո համալսարանին հղված առցանց դիմում-հայտը՝ հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1Nejkm20DAXuKqm1oz2PwL3s76fgXNLPiGccF-AdBCCQ/viewform?edit_requested=true 

Լրացոցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ կայք՝ https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/Pages/ICM.aspx

Մինհո համալսարանի կայքէջին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.uminho.pt/EN/Pages/default.aspx

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2018թ․ հոկտեմբերի 31-ը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժին, զանգահարել 060-46-12-64, 060-46-12-99 հեռախոսահամարներով կամ հարցը հղել iro@gsu.am էլեկտրոնային հասցեով:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit