Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԵՄ «ABIONET» ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

 

Ս. թ․ հոկտեմբերի 9-ից 13-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դրեզդենի տեխնիկական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «ERASMUS+ -ABIONET. Կենսարդյունաբերության գիտության և տեխնոլոգիաների գերազանցության հայկական ցանցի ձևավորում» ծրագրի հերթական աշխատաժողովը։

Աշխատաժողովին ներկա էին պատվիրակներ ծրագիրը համակարգող Հունաստանի Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական ինստիտուտից, եվրոպական գործընկեր բուհերից` Դրեզդենի տեխնիկական համալսարանից, Իտալիայի Տեռամոյի համալսարանից, Պորտուգալիայի կաթոլիկե համալսարանից, ծրագրի անդամ հանդիսացող հայաստանյան բուհերից։

Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեցին բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, բնագիտական ֆակուլտետի փոխդեկան Թերմինե Խաչիկյանը և Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Մարինե Հովհաննիսյանը։

Օրակարգի համաձայն մասնակիցները ներկայացրին ՀՀ բուհերում՝ Երևանի պետական համալսարանում, Գավառի պետական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում և Շիրակի պետական համալսարանում գործող համապատասխան կրթական ծրագրերն ու մոդուլները, դրանց բարելավման հնարավոր ուղիները, անդրադարձան անհրաժեշտ ռեսուրսների, գիտական, մեթոդաբանական և տեխնիկական հիմքերի, աշխատակազմի մասնագիտական կարողությունների ապահովման խնդիրներին։

ԳՊՀ-ում իրականացվող «Կենսաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի վերանայված տարբերակը ներկայացրեց Մարինե Հովհաննիսյանը՝ կարևորելով ծրագրում «Հավելանյութերը սննդի արտադրություններում» դասընթացի ներառումը։

Առանձին քննարկման առարկա դարձան Հայաստանի և ծրագրի անդամ եվրոպական բուհերի, ինչպես նաև համալսարանների և գործատուների միջև համագործակցության հիմնական ուղղությունները։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին բուհերի աշխատակազմի վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, ծրագրի իրականացման որակի ապահովմանը, արդյունքների միջանկյալ գնահատմանը վերաբերող հարցեր։

Աշխատաժողովի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր, և պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա անելիքների մասին։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit
bedava bahis
astekbet betcobahis betpas egobet
lordspalacebet fenomenbet betvole betebet