Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐԸ

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Հայ մամուլի օրը։ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ` հոկտեմբերի 16-ը սահմանվել է որպես Մամուլի աշխատակիցների օր, իսկ հետագայում վերանվանվել Հայ մամուլի օր։ Օրվա ընտրությունն ունի պատմական հիմնավորում․ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարար»-ը, որը հիմնադրել է Հարություն քահանա Շմավոնյանը: «Ազդարար»-ը լույս է տեսել մինչև 1796 թվականի մարտ ամիսը: Այդ ընթացքում հրատարակել է 18 համար: Լուրերից բացի, պարբերականում տպագրվել են նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, պատմական աշխատություններ: Հրապարակվել են նաև լուրեր Ռուսաստանից, օրինակ՝ Եկատերինա Երկրորդի հրամանը հայերի…

Կարդալ ավելին