Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐԸ

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Հայ մամուլի օրը։

ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ` հոկտեմբերի 16-ը սահմանվել է որպես Մամուլի աշխատակիցների օր, իսկ հետագայում վերանվանվել Հայ մամուլի օր։

Օրվա ընտրությունն ունի պատմական հիմնավորում․ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարար»-ը, որը հիմնադրել է Հարություն քահանա Շմավոնյանը: «Ազդարար»-ը լույս է տեսել մինչև 1796 թվականի մարտ ամիսը: Այդ ընթացքում հրատարակել է 18 համար: Լուրերից բացի, պարբերականում տպագրվել են նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, պատմական աշխատություններ: Հրապարակվել են նաև լուրեր Ռուսաստանից, օրինակ՝ Եկատերինա Երկրորդի հրամանը հայերի համար Գրիգորիոպոլ քաղաքի հիմնադրման մասին:

Մեր օրերում տպագիր և էլեկտրոնային մամուլը մեծ դերակատարություն ունի ոչ միայն քաղաքացիների իրազեկման, այլև հանրային կարծիքի ձևավորման, քաղաքացիական հասարակության կայացման գործում։

Զանգվածային լրատվամիջոցները համարվում են սոցիալական իշխանության և կարող են լավագույնս իրականացնել իրենց առաքելությունը՝ օբյեկտիվության, ազնվության և բարեխղճության սկզբունքներին համապատասխան գործելու դեպքում։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit