Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՄԱՐԳԱՀՈՎԻՏՈՒՄ

Այսօր Գավառի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ «Հայաստան. ծառատունկ» ծրագրի շրջանակներում այցելեցին Լոռվա մարզում գտնվող Մարգահովիտ գյուղ՝ բոստոնաբնակ Օհանյան ընտանիքի կողմից ֆինանսավորվող կրթական կենտրոն։

ԳՊՀ ուսանողները մասնակցեցին կենտրոնի կողմից կազմակերպված «Թափոններ» խորագրով, համագործակցային (ինտերակտիվ) բնույթ կրող բնապահպանական դասընթացին։

Դասընթացից հետո ուսանողները սեմինարավարի ուղեկցությամբ եղան կազմակերպության կողմից տնկված ու մշակված այգում, որ կրում է ազնիվ ու հայրենասեր հայորդի Հրանտ Դինքի անունը, ծանոթացան Հայաստանում աճող, բայց ոչնչացման եզրին գտնվող՝ Կարմիր գրքում գրանցված մի շարք բույսերի ու ծառատեսակների:

Ուսանողները հարստացրին իրենց գիտելիքները և բնության գրկում անցկացնելով հաճելի ժամանակ՝ գեղեցիկ տպավորություններով վերադարձան տուն:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet