Նորություններ

ԳՊՀ -Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

 

Այսօր Գավառի պետական համալսարանում հյուրընկալվեցին Մարտունու ավագ դպրոցի աշակերտները՝ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանի ղեկավարությամբ և աշխատանքային գծով կազմակերպիչ Արփինե Ավետիսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին ողջունեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով աշակերտներին հրավիրեց անկեղծ ու անմիջական զրույցի՝ «Ո՞վ եմ ես…» թեմայով։ Աշակերտները ներկայացան, պատմեցին իրենց նախասիրությունների ու երազանքների մասին։ Քննարկվեցին մասնագիտության ընտրությանը, անձի մասնագիտական կայացմանը վերաբերող հարցեր։ Աշակերտները ստացան օգտակար խորհուրդներ:

Այնուհետև հյուրերը այցելեցին ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած բնագիտության լաբորատորիա: Լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանը աշակերտներին ծանոթացրեց տարբեր սարքերի ու գործիքների, կատարվեցին հետաքրիր փորձեր:

Հյուրերը այցելեցին նաև ԳՊՀ-ի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարան, որտեղ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի դասախոս Քանաքարա Հայարապետյանը ներկայացրեց թանգարանի հիմնադրման պատմությունը, անդրադարձավ թանգարանում առկա ցուցանմուշներին:

Աշակերտները ներկա գտնվեցին «ԴիջիԹեք Էքսպո-2018» եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցած, բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի բաժինների ուսանողների շնորհանդես-հաշվետվությանը, ովքեր բուհի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի ղեկավարությամբ, ներկայացրին տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի վերջին արտադրանքները, նորարարական լուծումներն ու զարգացման միտումները:

Աշակերտների համալսարանական օրը հագեցած էր և բովանդակալից։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը

yozgat escort kars escort tokat escort osmaniye escort bayburt escort afyon escort kahramanmaraş escort çorum escort fethiye escort kastamonu escort balıkesir escort erzurum escort sivas escort düzce escort ordu escort manavgat escort burdur escort adıyaman escort aydın escort giresun escort mardin escort kutahya escort şanlıurfa escort yalova escort van escort kırklareli escort bilecik escort karaman escort muğla escort zonguldak escort