ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Ս. թ. հոկտեմբերի 19-ին ԳՊՀ ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի ուսանողուհի Անահիտ Գարգրցյանը ներկայացրեց ուսանողական խորհրդի գործունեության ծրագիրը:
Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներ:
Բուհի ուսանողական ինքնակառավարման մարմնի ղեկավարն անդրադարձավ կառույցի գործունեության հիմնական ուղղություններին և ծրագիրը ներկայացրեց՝ ութ կարևոր քայլերի միջոցով: Տեղի ունեցավ ծրագրի քննարկում: Ուսանողները հանդես եկան նոր առաջարկություններով։
ԳՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներն իրենց աջակցությունը հայտնեցին ուսանողական խորհրդի նախագահին և անդամներին՝ նախաձեռնած ծրագրերի իրականացման գործում: