Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՍՐԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ հերթական շնորհանդես հաշվետվությունը։

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ բուհի համակարգչային ճարտարագիտության, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի բաժինների տարբեր կուրսերի ուսանողներ ներկա էին գտնվել «ԴիջիԹեք Էքսպո-2018» եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսին, որը կրում էր «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Վարազդատ Ավետիսյանը, ով կարևորեց ուսանողների մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին և համառոտ ներկայացրեց «ԴիջիԹեք Էքսպո»-ի հիմնական նշանակությունը՝ անդրադարձ կատարելով սրընթաց զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային մարտահրավերիներին և Հայաստանում առաջարկվող լուծումներին։

Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող Խորեն Բաղդասարյանը, համակարգչային ճարտարագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Սվետլաննա Սարոյանը, Արմինե Բալագոզյանը, Շուշան Մարդոյանը, Կարեն Մաստոյանը, Դավիթ Հարությունյանը և Բագրատ Ավետիսյանը ինտերակտիվ շնորհանդեսների միջոցով բուհի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմին, ուսանողներին, Մարտունու ավագ դպրոցի աշակերտներին ներկայացրին «ԴիջիԹեք Էքսպո» մասնագիտական ցուցահանդեսին իրենց այցի վերաբերյալ բովանդակալից և հետաքրքիր հաշվետվություն։

Ուսանողներն անդրադարձան «Industry 4,0» արդյունաբերական հեղափոխության դրսևորումներին, իրերի համացանց «IOT» տեխնոլգիային, «Խելացի (SMART)» համակարգերին, ռազմական արդյունաբերության ոլորտում արհեստական բանականության կիրառություններին և վերոնշյալ ոլորտներում ՏՏ ընկերությունների ծառայություններին ու առաջարկող լուծումներին։

Ուսանողներն աշակերտների ակտիվ մասնակցությամբ ինտերակտիվ եղանակով ցուցադրեցին առաջատար ՏՏ ընկերությունների կողմից մշակված արհեստական բանականությանն առնչվող փորձեր, ինչպես նաև մի շարք ծրագրային հավելվածներ։

Պարոն Ավետիսյանը և ուսանողներն անդրադարձան 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT-2019)՝ ընդգծելով միջազգային հեղինակավոր համաժողովի կարևորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը

yozgat escort kars escort tokat escort osmaniye escort bayburt escort afyon escort kahramanmaraş escort çorum escort fethiye escort kastamonu escort balıkesir escort erzurum escort sivas escort düzce escort ordu escort manavgat escort burdur escort adıyaman escort aydın escort giresun escort mardin escort kutahya escort şanlıurfa escort yalova escort van escort kırklareli escort bilecik escort karaman escort muğla escort zonguldak escort