Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԴԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ

Գավառի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը բուհի դասախոսների համար անցկացնում է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդի ձեռքբերումների կիրառմանը։ Վերապատրաստումն իրականացվում է ԳՊՀ ռազմավարական ծրագրում նախատեսված, կրթության որակի բարձրացմանը միտված գործողությունների, ինչպես նաև ‹‹ԳՊՀ-դպրոցներ›› համագործակցության շրջանակներում։ Դասընթացը վարում է ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ծրագրավորող Մարգար Հովհաննիսյանը։ Հրավիրում ենք ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչներին, թեմայով հետաքրքրված բոլոր անձանց՝ միանալու վերապատրաստման դասընթացին։ Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։ Վերապատրաստման դասընթացին մասնակցած անձինք համալսարանի կողմից կստանան հավաստագրեր։ Ստորև ներկայացնում ենք վերապատրաստման դասընթացում ներառված թեմաներն ու ժամանակացույցը։ Բոլոր նշված օրերին դասերի…

Կարդալ ավելին
Նորություններ

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԿԱՄՈՒՐՋ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԻՋԵՎ

Այսօր Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Ալլա Սարգսյանի նախաձեռնությամբ կայացավ «Ֆրանկոֆոնիան յուրօրինակ կամուրջ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև» խորագիրը կրող տեղեկատվական-ուսուցողական միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցում էին տնտեսագիտական ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողներ։ Ցերեկույթի ընթացքում ուսանողները բովանդակալից շնորհանդեսների միջոցով  ներկայացրին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հիմնական նպատակներն ու խնդիրները, գործունեության սկզբունքները, անդրադարձան Ֆրանկոֆոնիայի  խորհրդանիշին, Հայաստանում անցկացրած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, Հայաստանի Հանրապետության  ու Ֆրանսիայի միջև ծավալվող բազմաբնույթ հարաբերություններին։ Ուսանողները ներկայացրին Ֆրանսիայի պատմությանն ու տնտեսությանը, արդյունաբերությանը, զբոսաշրջությանը վերաբերող  հետաքրքիր փաստեր։ Միջոցառումը եզրափակվեց Մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի կյանքի կարևոր…

Կարդալ ավելին
Նորություններ

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գավառի պետական համալսարանի դասախոսների վերապատրաստման ծրագրի շրջանակներում այսօր բուհի  բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ բաց դասախոսություն՝ «Ֆրանց Կաֆկան և համաշխարհային գրականությունը» թեմայով, որը վարում էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերմանալեզու գրականության հայտնի թարգմանիչ, ԳՊՀ դասախոս Արա Առաքելյանը։ Խոսելով հրեական ծագմամբ գերմանալեզու գրող, վեպերի («Դատավարություն», «Դղյակ», «Կերպարանափոխություն» և այլն) ու պատմվածքների հեղինակ, 20-րդ դարի գրականության խոշորագույն գործիչներից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի կյանքի և գործունեության վերաբերյալ, պարոն Առաքելյանը կարևորեց Կաֆկայի գրական ինքնատիպ ժառանգության դերը համաշխարհային գրականության մեջ։ Ֆրանց Կաֆկայի ստեղծագործական կյանքը բաժանվում է երեք շրջանի. վաղ (մինչև 1912 թ.), հասուն (1912–17 թթ.) և ուշ…

Կարդալ ավելին
Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit
bedava bahis
astekbet betcobahis betpas egobet
lordspalacebet fenomenbet betvole betebet