ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԴԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ
Գավառի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը բուհի դասախոսների համար անցկացնում է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդի ձեռքբերումների կիրառմանը։
Վերապատրաստումն իրականացվում է ԳՊՀ ռազմավարական ծրագրում նախատեսված, կրթության որակի բարձրացմանը միտված գործողությունների, ինչպես նաև ‹‹ԳՊՀ-դպրոցներ›› համագործակցության շրջանակներում։
Դասընթացը վարում է ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ծրագրավորող Մարգար Հովհաննիսյանը։
Հրավիրում ենք ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչներին, թեմայով հետաքրքրված բոլոր անձանց՝ միանալու վերապատրաստման դասընթացին։ Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։ Վերապատրաստման դասընթացին մասնակցած անձինք համալսարանի կողմից կստանան հավաստագրեր։
Ստորև ներկայացնում ենք վերապատրաստման դասընթացում ներառված թեմաներն ու ժամանակացույցը։ Բոլոր նշված օրերին դասերի սկիզբը՝ ժամը 14։30-ին։ Անցկացման վայրը՝ Գավառի պետական համալսարան, կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, համակարգչային լսարան:
Հ/հ |
Թեմա |
Օր |
1 | <<MS Office Word>> լրացուցիչ հնարավորություններ. փաստաթղթերի համեմատում, ուղղումների գրանցում, ուղղագրության ստուգում, գրականության ցանկի կազմում, ծանոթագրությունների տեղադրում։ | 17.10.2018 թ․
|
2 | Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության
կազմակերպման ամպային (cloud) տեխնոլոգիաներ և ծառայություններ (Google Drive, Mail.ru, Office 365): |
24.10.2018 թ․
|
3 | Ֆայլերի առցանց պահպանման, տվյալների համատեղ
մշակման, օգտագործման, առցանց ցուցադրությունների կազմակերպման տեղեկատվական տեխնոլոգիաներ (Google Drive)։ |
31.10.2018 թ․
|
4 | Էլեկտրոնային հարցաթերթերի մշակման և կազմակերպման տեղեկատվական տեխնոլոգիաներ (Google forms)։ | 07.11.2018 թ․
|
5 | Էլեկտրոնային թեստերի մշակման, գնահատման և
արդյունքների վերլուծության առցանց գործիքներ (Google forms)։ |
14.11.2018 թ․
|
6 | Պլանավորման և նախագծերի կառավարման գործիքներ (One Note, Minding Map, Notion, Trello)։ | 21.11.2018 թ․
|
7 | Էլեկտրոնային ուսուցման, առցանց դասերի
(վեբինար) անցկացման, տեսադասերի մշակման տեղեկատվական տեխնոլոգիաներ։ |
28.11.2018 թ․
|
8 | «Խելացի գրատախտակներ»-ի (SMART Board) կիրառման լրացուցիչ հնարավորություններ։ | 05.12.2018 թ․
|
9 | «MS Office Power Point» լրացուցիչ հնարավորություններ (ձևավորման առանձնահատկություններ, կաղապարների կիրառում, պատկերանշանների ձևավորում)։ | 12.12.2018 թ․
|
10 | Գծապատկերների մշակման առցանց գործիքներ։ | 19.12.2018 թ․
|
11 | Համաշխարհային զանգվածային առցանց բաց դասընթացների շտեմարաններ- (MOOC-coursera, EdX, Udemy, Intuit.ru,
MIT open Courseware)։ |
26.12.2018 թ․
|