Նորություններ

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գավառի պետական համալսարանի դասախոսների վերապատրաստման ծրագրի շրջանակներում այսօր բուհի  բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ բաց դասախոսություն՝ «Ֆրանց Կաֆկան և համաշխարհային գրականությունը» թեմայով, որը վարում էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերմանալեզու գրականության հայտնի թարգմանիչ, ԳՊՀ դասախոս Արա Առաքելյանը։

Խոսելով հրեական ծագմամբ գերմանալեզու գրող, վեպերի («Դատավարություն», «Դղյակ», «Կերպարանափոխություն» և այլն) ու պատմվածքների հեղինակ, 20-րդ դարի գրականության խոշորագույն գործիչներից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի կյանքի և գործունեության վերաբերյալ, պարոն Առաքելյանը կարևորեց Կաֆկայի գրական ինքնատիպ ժառանգության դերը համաշխարհային գրականության մեջ։

Ֆրանց Կաֆկայի ստեղծագործական կյանքը բաժանվում է երեք շրջանի. վաղ (մինչև 1912 թ.), հասուն (1912–17 թթ.) և ուշ (1917–24թթ.)։ Մեկնարկելով 1910 թ. գարնանը, «Օրագրերը» շարունակվեցին մինչև 1923 թ. հունիսի կեսերը և ավարտվեցին գրողի մահվանից մոտ մեկ տարի առաջ։

Համաշխարհային գրականության պատմության մեջ ինքնակենսագրությունը ստեղծագործական նյութ դարձնելու ասպարեզում Կաֆկան գրեթե մրցակից չունի։ Նրա գեղարվեստական մտածողության անկյունաքարն ինքնաքննության անհավատալի խորությունն է։

Կաֆկայի վեպերը միմյանց հետ ընդհանուր շատ բան ունեն։ Ամենաընդհանրականը այն է, որ առանց Կաֆկայի կենսագրության հաշվառման, անհնար է ճշտորեն ընկալել դրանց բովանդակությունը։ Վեպերի բոլոր գլխավոր հերոսներն էլ ինքն է` Կաֆկան, բայց ոչ իբրև ծառայող կամ գրող, այլ իր ներքին ես-ով։ Կաֆկան մշտապես պայքարել է իր հոգևոր ազատությունը պահպանելու համար։ Նրա հերոսների ներքին իրավիճակը համապատասխանում էր նրա հոգևոր իրավիճակին, ուստի և չունի գեղարվեստական կերպարներին յուրահատուկ երևակայության դրոշմը։ Կաֆկայի հերոսները ապրում են անորոշության մեջ։

«Ֆրանց Կաֆկան իր ուրույն հետքն Է թողել 20-րդ դարի ողջ համաշխարհային գրականության վրա: Լինելով Նիցշեի, Կիերկեգորի, Դոստոևսկու գաղափարների հետևորդը՝ նա համաշխարհային գրականություն բերեց լիովին նոր նյութ և գրելաոճ: Ինչպես իր ժամանակակիցներից շատերն են նշել, Կաֆկայից հետո այլևս հնարավոր չէր գրել այնպես, ինչպես գրել էին իր նախնիները, նրա վեպերը չեն հենվում, ինչպես Թոմաս Մաննինը կամ Հերմանն Հեսսեինը, դասական գրականության ավանդույթների վրա: Ֆրանց Կաֆկան իր կարճատև, բայց բովանդակալից կյանքում ստեղծեց այնպիսի արժեքներ, որոնք շուտով դարձան գոհարներ՝ գտնելով իրենց պատվավոր տեղը համաշխարհային դասականների կողքին»,- նշեց պարոն Առաքելյանը

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan