Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 2800-ԱՄՅԱ ՓԱՌԱՊԱՆԾ ՀՈԲԵԼՅԱՆԸ

 

Բիբլիական Արարատ լեռան ստորոտում հպարտ ու վեհորեն փռված է վարդագույն, հինավուրց և նորօրյա Երևանը՝ Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը։

Հայաստանը իր բազմադարյան պատմության ընթացքում ունեցել է տասներկու մայրաքաղաք։ Վերջինս Երևանն է, աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որն արդեն 2800 տարեկան է։ Հնագիտական պեղումների ընթացքում հատնաբերված հուշարձանները հաստատում են, որ քաղաքի այժմյան տարածքը և շրջակայքը բնակեցված են եղել վաղնջական ժամանակներից, ինչն էլ թույլ է տալիս քաղաքն անվանել թանգարան՝ բաց երկնքի տակ։

Երևանի բուն պատմությունը սկիզբ է առնում Էրեբունի քաղաքի հիմնադրմամբ։ Քաղաքը հիմնադրվել է մ․ թ․ա․ 782 թվականին, ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի` Արգիշտի Ա-ի (մ․ թ․ ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից։

1950 թվականի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվեց սեպագիր արձանագրություն, որն էլ հետագայում դարձավ Էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման քարեղեն վկայությունն ու խոսուն ապացույցը, մեր սիրելի քաղաքամայր Երևանի ծննդյան վկայականը․

«Խալդ աստծո օրհնությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, Բիայնական մեծությամբ և Խալդական վեհությամբ, կառուցեց բերդը հոյակերտ և կոչեց քաղաք Էրեբունի՝ ի փառս Բիայնիլիի երկրի և ի սարսափ նրա թշնամիների»։

«Էրեբունի» անվան ծագումնաբանության հարցում գերակշռող է այն տեսակետը, որի համաձայն «էրեբունի» նշանակում է «հաղթանակ», «գրավում, նվաճում»: Կան նաև կարծիքներ, թե «Էրեբունի» նշանակում է «ազատների քաղաք»:

Էրեբունի-Երևանն իրավամբ դարերի հոլովույթում բազմաթիվ փորձությունների ու արհավիրքների ենթարկված, անասելի աղետներ և կոտորածներ տեսած, եղեռնից մազապուրծ, միաժամանակ, պատմական դաժան ճակատագրի հարվածներին հերոսաբար դիմակայած և հաղթանակած, իր ազատությունն ու անկախությունը թանկ գնով նվաճած ու վերանվաճած հայ ժողովրդի և նրա կերտած ազատ ու անկախ, ինքնիշխան պետության՝ Հայաստանի Հանրապետության չքնաղ մայրաքաղաքն է, հայի անպարտ ոգու բացառիկ մարմնացումը, Հայկ նահապետի հզոր սերնդի ստեղծագործ մտքի և կարող բազկի սքանչելի առհավատչյան։

Հիշենք լորդ Ջորջ Բայրոնի խոսքերը․ «Համայն հողագնդի վրա չկա մի այլ երկիր, որն այնքան լիքը լիներ հրաշքներով, որքան հայերի երկիրը․․․»։

Շնորհավորում ենք հրաշքների երկիր Հայաստանի քաղաքամայր Երևանի ծննդյան պանծալի տարեդարձը և 2800-ամյա Էրեբունի-Երևանին մաղթում անկասելի զարգացում ու առաջընթաց՝ ի փառս հայոց երկրի և ի նպաստ համայն հայության նվիրական իղձերի իրականացման:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan