Նորություններ

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ՝ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

2018 թվականի հոկտեմբերի 19-21-ը Հայաստանի Հանրապետության Դիլիջան քաղաքում անցկացվեց ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «Փախստականների իրավունք» խորագիրը կրող 8-րդ աշնանային դպրոցի դասընթացը։

Դպրոցի աշխատանքներին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հանրապետության բուհերի իրավաբանական կլինիկաների տնօրեններ, ուսանողներ։

Գավառի պետական համալսարանի պատվիրակների կազմում էին բուհի պրոռեկտոր, Իրավաբանական կլինիկակական կրթության ծրագրի ղեկավար Արսեն Ապրոյանը, ուսանողներ Մարիամ Տեր-Հակոբյանը, Անի Հարությունյանը, Նարեկ Հովեյանը, Անահիտ Ասատրյանը, Ռոբերտ Միրիբյանը և Տիգրան Հովեյանը, ովքեր ակտիվորեն մասնակցեցին դպրոցի աշխատանքներին և արժանացան խրախուսանքների։

Պարոն Ապրոյանը ներկայացրեց դասախոսություն՝ «Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները փախստականի և ապաստանի իրավունքների համատեքստում» և «Փախստականների իրավունք. կլինիկական կրթություն» թեմաներով։

Օրակարգի համաձայն՝ դասախոսություններով հանդես եկան ՄԱԿ ՓԳՀ-ի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, փաստաբան Աշխեն Եսայանը և այլոք։

Եռօրյա դասընթացի շրջանակում մասնակիցներին ներկայացվեցին փախստականների իրավունքների միջազգային և ներպետական պաշտպանության հիմնարար սկզբունքներն ու կառուցակարգերը, փախստականի կարգավիճակի սահմանման առանձնահատկությունները, ՀՀ-ում փախստականների իրավունքների դատական պաշտպանության և այլ հիմնահարցեր:

Աշնանային դպրոցի կազմակերպումը նպատակ էր հետապնդում ապագա իրավաբաններին, հետազոտողներին, պրակտիկ աշխատողներին հաղորդել հիմնարար գիտելիքներ ապաստանի և փախստականների իրավունքի վերաբերյալ, խրախուսել մասնակիցներին՝ պաշտպանել փախստականների իրավունքները, իրազեկ լինել նրանց իրավունքների ապահովման ներպետական և միջազգային-իրավական ինստիտուտներին, ծանոթացնել Հայաստանի Հանրապետության իրավաբանական կլինիկաների գործունեությանը՝ ապահովելով դրանց արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև նպաստել փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում կլինիկական կրթության զարգացմանը:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը

yozgat escort kars escort tokat escort osmaniye escort bayburt escort afyon escort kahramanmaraş escort çorum escort fethiye escort kastamonu escort balıkesir escort erzurum escort sivas escort düzce escort ordu escort manavgat escort burdur escort adıyaman escort aydın escort giresun escort mardin escort kutahya escort şanlıurfa escort yalova escort van escort kırklareli escort bilecik escort karaman escort muğla escort zonguldak escort