Նորություններ

ԴՊՐՈՑ-ԲՈՒՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Այսօր Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի բնագիտության լաբորատորիան հյուրընկալել էր Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին՝ կենսաբանության ուսուցչուհի Իրինա Խաչիկյանի ղեկավարությամբ: Այցելության նպատակը կենսաբանություն առարկայից գործնական աշխատանքների կազմակերպումն էր ԳՊՀ բնագիտության լաբորատորիայում։ ԳՊՀ լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանի օգնությամբ աշակերտները իրականացրին սպիտակուցների և ածխաջրերի հայտնաբերման փորձեր, ինչպես նաև դիտեցին սպիտակուցների բնափոխումը՝ տարբեր քիմիական նյութերի ազդեցությամբ: Գործնական աշխատանքն ուսանելի էր և հետաքրքիր:

Կարդալ ավելին