ԴՊՐՈՑ-ԲՈՒՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Այսօր Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի բնագիտության լաբորատորիան հյուրընկալել էր Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին՝ կենսաբանության ուսուցչուհի Իրինա Խաչիկյանի ղեկավարությամբ:
Այցելության նպատակը կենսաբանություն առարկայից գործնական աշխատանքների կազմակերպումն էր ԳՊՀ բնագիտության լաբորատորիայում։
ԳՊՀ լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանի օգնությամբ աշակերտները իրականացրին սպիտակուցների և ածխաջրերի հայտնաբերման փորձեր, ինչպես նաև դիտեցին սպիտակուցների բնափոխումը՝ տարբեր քիմիական նյութերի ազդեցությամբ:
Գործնական աշխատանքն ուսանելի էր և հետաքրքիր: