Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՄ «ABIONET» ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

 

Ս. թ․ հոկտեմբերի 26-ին Երևանի պետական համալսարանի կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնում «ERASMUS+» հայաստանյան գրասենյակի կողմից անցկացվեց Եվրոպական միության «ERASMUS+ABIONET. Կենսարդյունաբերության գիտության և տեխնոլոգիաների գերազանցության հայկական ցանցի ձևավորում» ծրագրի մշտադիտարկում։

Մշտադիտարկմանը հրավիրված էին ծրագրի մասնակից անդամներ Երևանի, Գավառի, Շիրակի պետական համալսարաններից և Հայաստանի ազգային ագրարային համալսարանից։

Գավառի պետական համալսարանում ծրագրի ընթացիկ արդյունքները ներկայացրին բուհի պրոռեկտոր, ծրագրի համակարգող Արսեն Ապրոյանը, բնագիտական ֆակուլտետի փոխդեկան Թերմինե Խաչիկյանը և կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Մարինե Հովհաննիսյանը։

Մշտադիտարկման ընթացքում բուհերի ներկայացուցիչները շնորհանդեսների միջոցով անդրադարձան ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին, որից հետո ծավալվեց ակտիվ հարցուպատասխանի գործընթաց։

«ERASMUS+» հայաստանյան գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան մասնակիցների հետ քննարկեց և հստակեցրեց ծրագրի արդյունավետ իրականացման հետ կապված հարցեր։ Մասնավորապես, քննարկվեցին նոր կրթական ծրագրեր մշակելու և ներդնելու կամ գործող կրթական ծրագրերի բարեփոխման անհրաժեշտությունը, լաբորատոր սարքավորումների ձեռքբերման և հետագա շահագործման խնդիրները, ինչպես նաև բուհ-գործատու փոխհամագործակցության հիմնական ուղղությունները։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan