ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՆ ՏԱՆ ՍԱՆԵՐԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ
Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից իրականացվող «Իմ իրավունքի ուժը /MRP/» ծրագրի շրջանակում Գավառի մանկան տան սաները այցելեցին Գավառի պետական համալսարան:
Նրանք հանդիպեցին բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ, ով աշակերտներին խրախուսեց լավ սովորել, բարեկամանալ գրքի և գրականության հետ, սիրել արվեստը, վեհն ու գեղեցիկը, հաճախակի այցելել մշակութային հաստատություններ, խոսել գրագետ հայերենով, նախասիրությունները հաշվի առնելով՝ ընտրել մասնագիտություն և կայանալ որպես որակյալ ու պահանջված մասնագետներ։
Այնուհետև ԳՊՀ ուսանողական խորհրդի անդամներն անցկացրին հետաքրքիր դաս՝ նվիրված կրթության իրավունքին։ Նրանք աշակերտներին կոչ արեցին իրազեկ լինել իրենց իրավունքներին և լավագույնս իրականացնել կրթության իրավունքը։ Դասից հետո աշակերտները շրջայց կատարեցին համալսարանում, եղան բուհի գրադարանում, ընթերցասրահում, պատմագիտական թանգարանում և բնագիտական լաբորատորիայում։
Գավառի մանկան տան սաները ցանկություն հայտնեցին կրկին այցելել Գավառի պետական համալսարան, իսկ ուսանողները խոստացան նրանց մասնակից դարձնել բուհի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներին։