Նորություններ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանի նախաձեռնությամբ ֆակուլտետի «Ֆինանսներ» և «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժինների ուսանողների համար ս․ թ․ հոկտեմբերի 29-ին անցկացվեց հերթական մեկօրյա արտադրական պրակտիկան: ԳՊՀ ուսանողները նախ այցելեցին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ, որտեղ շրջեցին ազգային բանկի թանգարանում, ծանոթացան հնում գործածության մեջ եղած մետաղադրամներին ու թղթադրամներին, ինչպես նաև սույն թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին: Կենտրոնական բանկում Զարուհի Բարսեղյանն անցկացրեց բաց դաս՝ նվիրված Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության, գնաճի, վերաֆինանսավորման տոկոսադրույքի, սպառողական զամբյուղի կազմի վրա ազդող գործոնների և այլ հիմնախնդիրներին: Այնուհետև ուսանողները եղան Կենտրոնական բանկի հարևանությամբ գտնվող…

Կարդալ ավելին