Նորություններ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանի նախաձեռնությամբ ֆակուլտետի «Ֆինանսներ» և «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժինների ուսանողների համար ս․ թ․ հոկտեմբերի 29-ին անցկացվեց հերթական մեկօրյա արտադրական պրակտիկան: ԳՊՀ ուսանողները նախ այցելեցին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ, որտեղ շրջեցին ազգային բանկի թանգարանում, ծանոթացան հնում գործածության մեջ եղած մետաղադրամներին ու թղթադրամներին, ինչպես նաև սույն թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին:

Կենտրոնական բանկում Զարուհի Բարսեղյանն անցկացրեց բաց դաս՝ նվիրված Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության, գնաճի, վերաֆինանսավորման տոկոսադրույքի, սպառողական զամբյուղի կազմի վրա ազդող գործոնների և այլ հիմնախնդիրներին:

Այնուհետև ուսանողները եղան Կենտրոնական բանկի հարևանությամբ գտնվող «Կամար» բիզնես կենտրոնում, որտեղ գործում է նաև ‹‹Ամերիաբանկ›› ՓԲԸ-ն: «Կամարի» ինքնատիպ նորարարական լուծումներից մեկը «Green Lad» ընկերության նախագծած «կանաչ» պատն է, որը դասվում է աշխարհի ամենամեծ «կանաչ» պատերի շարքին, ունի 20 մետր բարձրություն, իսկ ընդհանուր մակերեսը կազմում է 160 քառակուսի մետր։ Ուսանողները եղան «Կամար»-ում բացված թանգարանում, որտեղ ծանոթացան բացառիկ լուսանկարների՝ հայտնաբերված Երևանի և Թբիլիսիի արխիվներից: Թանգարանում հավաքագրված է հետաքրքիր և ուսանելի տեղեկատվություն պատմական անցքերի, կարևոր նշանակություն ունեցած շենքերի, Գյուղատնտեսական բանկի և հարակից կառույցների, նախկինում ֆինանսական կենտրոն հանդիսացած հրապարակի վերաբերյալ:

Ուսանողներն այցելեցին նաև Աշտարակ քաղաքում գործող «Պռոշյանի կոնյակի գործարան» ՓԲԸ, որը հիմադրվել է 1990-ական թվականներին։ Գործարանի լաբորատորիայի աշխատակցի ուղեկցությամբ ուսանողները ծանոթացան կոնյակի և գինու արտադրման գործընթացի բոլոր փուլերին, գործարանում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին, արտադրման և իրացման առանձնահատկություններին:

Շրջայցը շարունակվեց գինու և կոնյակի պահեստավորման սրահում, որտեղ ուսանողները ծանոթացան գինու և կոնյակի պահպանման պայմաններին: Բազմաթիվ հարցերից ու հանգամանալից պատասխաններից հետո ուսանողներն արձանագրեցին, որ գործարանի արտադրանքը որակյալ է, մրցունակ, սիրված ու պահանջված սպառողների կողմից:

Գործարանի արտադրանքն արտահանվում է հիմնականում Ռուսաստան, ինչպես նաև Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա:

Ուսանողների մեկօրյա պրակտիկան հագեցած էր, ուսուցողական և բովանդակալից։

Ապագա տնտեսագետները հաճախակի են անցկացնում պրակտիկ դասեր՝ ընկալելու համար տնտեսագիտությունը՝ գործողության մեջ։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan