Նորություններ

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչների, կրթադաստիարակչական հաստատություններում աշխատող մանկավարժների, ուսանողների և թեմայով հետաքրքրվող անձանց համար կազմակերպված ‹‹Ներառական կրթության համատեքստում դպրոցականների հոգեբանամանկավարժական ախտորոշիչ (դիագնոստիկ) և զարգացնող աշխատանքների կազմակերպում›› խորագրով վերապատրաստման դասընթացի առաջին հանդիպումը։ Դասընթացը վարում է բուհի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դասախոս, ‹‹ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ›› զարգացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արմինե Դավթյանը։ Դասերն անցկացվում են համագործակցային մեթոդներով, գործնական վարժությունների (թրեյնինգների) ձևաչափով, ներառում հետաքրքիր և բովանդակային քննարկումներ, հարց ու պատասխան, տեսանյութերի դիտում, խաղեր։ Առաջին դասի ընթացքում մասնակիցները տիկին Դավթյանի օգնությամբ բացահայտեցին ներառական կրթության փիլիսոփայական, բարոյա-հոգեբանական հիմքերը, առանցքային գաղափարներն ու աժեքային…

Կարդալ ավելին