Նորություններ

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչների, կրթադաստիարակչական հաստատություններում աշխատող մանկավարժների, ուսանողների և թեմայով հետաքրքրվող անձանց համար կազմակերպված ‹‹Ներառական կրթության համատեքստում դպրոցականների հոգեբանամանկավարժական ախտորոշիչ (դիագնոստիկ) և զարգացնող աշխատանքների կազմակերպում›› խորագրով վերապատրաստման դասընթացի առաջին հանդիպումը։

Դասընթացը վարում է բուհի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դասախոս, ‹‹ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ›› զարգացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արմինե Դավթյանը։

Դասերն անցկացվում են համագործակցային մեթոդներով, գործնական վարժությունների (թրեյնինգների) ձևաչափով, ներառում հետաքրքիր և բովանդակային քննարկումներ, հարց ու պատասխան, տեսանյութերի դիտում, խաղեր։

Առաջին դասի ընթացքում մասնակիցները տիկին Դավթյանի օգնությամբ բացահայտեցին ներառական կրթության փիլիսոփայական, բարոյա-հոգեբանական հիմքերը, առանցքային գաղափարներն ու աժեքային կողմնորոշիչները, կազմեցին ներառական կրթության մասնագետների կարողությունների նկարագիրը (կոմպետենտային բնութագիրը) և ծանոթացան «ԿՉԳԻԺ» մոդելի միջոցով անհատական ուսումնական պլանի մշակման տրամաբանությանը։

Հաջորդ դասին կքննարկվի «Ուշադրության և հիշողության ախտորոշում (դիագնոստիկա), գնահատում և զարգացում» թեման։

Մասնակիցները կխորացնեն իրենց գիտելիքներն ուշադրության և հիշողության հոգեբանական գործընթացների վերաբերյալ՝ նեյրոհոգեբանության տեսանկյունից, կսովորեն դրանց տարբեր հատկանիշների և ձևերի ախտորոշման և գնահատման գործիքների կիրառման սկզբունքները և ձեռք կբերեն այդ գործիքները պրակտիկայում կիրառելու հմտություններ։

Դասընթացն օգտակար է ուսումնական գործընթացում ներգրավված մասնագետների, հատկապես՝ ուսման դժվարություններ ունեցող և զարգացման տարաբնույթ հապաղումներով սովորողների հետ աշխատող մանկավարժների, ներառական կրթության հիմնախնդիրներով հետաքրքրվող անձանց համար։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit