Նորություններ

ԹՈՂ ԹԱԳԱՎՈՐԵՆ ԲԱՐԻՆ ՈՒ ԳԵՂԵՑԻԿԸ, ՍԵՐՆ ՈՒ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 2-րդ կուրսի ուսանողները բուհի օտար լեզուների ամբիոնի դասախոս Աննա Բալագոզյանի և պատմության ամբիոնի դասախոս Քանաքարա Հայրապետյանի ղեկավարությամբ այցելեցին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ապա մասնակցեցին Էրեբունի-Երևանի ծննդյան 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Ուսանողները փաստեցին, որ օրվա խորհրդին շատ համահունչ են մեծ վարպետի խոսքերը․ «Շատ ուրախ եմ, որ Երևանը կառուցվում է և վերածվում մայրաքաղաքի։ Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ իմ գործերի համար»։ Ուսանողները թանգարանի էքսկուրսավարի օգնությամբ հայտնվեցին Մարտիրոս Սարյանի խորհրդավոր աշխարհում,…

Կարդալ ավելին
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԴԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ

Գավառի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը բուհի դասախոսների համար անցկացնում է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդի ձեռքբերումների կիրառմանը։ Վերապատրաստումն իրականացվում է ԳՊՀ ռազմավարական ծրագրում նախատեսված, կրթության որակի բարձրացմանը միտված գործողությունների, ինչպես նաև ‹‹ԳՊՀ-դպրոցներ›› համագործակցության շրջանակներում։ Դասընթացը վարում է ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ծրագրավորող Մարգար Հովհաննիսյանը։ Հրավիրում ենք ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչներին, թեմայով հետաքրքրված բոլոր անձանց՝ միանալու վերապատրաստման դասընթացին։ Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։ Վերապատրաստման դասընթացին մասնակցած անձինք համալսարանի կողմից կստանան հավաստագրեր։ Ստորև ներկայացնում ենք վերապատրաստման դասընթացում ներառված թեմաներն ու ժամանակացույցը։ Բոլոր նշված օրերին դասերի…

Կարդալ ավելին
Նորություններ

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԿԱՄՈՒՐՋ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԻՋԵՎ

Այսօր Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Ալլա Սարգսյանի նախաձեռնությամբ կայացավ «Ֆրանկոֆոնիան յուրօրինակ կամուրջ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև» խորագիրը կրող տեղեկատվական-ուսուցողական միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցում էին տնտեսագիտական ֆակուլտետի տարբեր բաժինների ուսանողներ։ Ցերեկույթի ընթացքում ուսանողները բովանդակալից շնորհանդեսների միջոցով  ներկայացրին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հիմնական նպատակներն ու խնդիրները, գործունեության սկզբունքները, անդրադարձան Ֆրանկոֆոնիայի  խորհրդանիշին, Հայաստանում անցկացրած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, Հայաստանի Հանրապետության  ու Ֆրանսիայի միջև ծավալվող բազմաբնույթ հարաբերություններին։ Ուսանողները ներկայացրին Ֆրանսիայի պատմությանն ու տնտեսությանը, արդյունաբերությանը, զբոսաշրջությանը վերաբերող  հետաքրքիր փաստեր։ Միջոցառումը եզրափակվեց Մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի կյանքի կարևոր…

Կարդալ ավելին
Նորություններ

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գավառի պետական համալսարանի դասախոսների վերապատրաստման ծրագրի շրջանակներում այսօր բուհի  բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ բաց դասախոսություն՝ «Ֆրանց Կաֆկան և համաշխարհային գրականությունը» թեմայով, որը վարում էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերմանալեզու գրականության հայտնի թարգմանիչ, ԳՊՀ դասախոս Արա Առաքելյանը։ Խոսելով հրեական ծագմամբ գերմանալեզու գրող, վեպերի («Դատավարություն», «Դղյակ», «Կերպարանափոխություն» և այլն) ու պատմվածքների հեղինակ, 20-րդ դարի գրականության խոշորագույն գործիչներից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի կյանքի և գործունեության վերաբերյալ, պարոն Առաքելյանը կարևորեց Կաֆկայի գրական ինքնատիպ ժառանգության դերը համաշխարհային գրականության մեջ։ Ֆրանց Կաֆկայի ստեղծագործական կյանքը բաժանվում է երեք շրջանի. վաղ (մինչև 1912 թ.), հասուն (1912–17 թթ.) և ուշ…

Կարդալ ավելին
Նորություններ

ՄԵԾ ՀԱՅԸ՝ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ․ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

  Այսօր Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, բուհի ուսանողական խորհրդի փոխնախագահ Գայանե Ղարիբյանի նախաձեռնությամբ և բանասիրական ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ կայացավ խոնարհման հուշ-ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին: Ուսանողները մեծ ներշնչանքով ներկայացրին աշխարհահռչակ հայորդու կյանքն ու գործունեությունը: «Աշխարհը գերած հայ լեգենդը, բազմաթիվ բեմեր նվաճած արտիստը եկավ ցույց տալու հայի տեղն ու դերը աշխարհում, ապացուցելու, որ ամեն տեսակ խավարից հետո միշտ էլ լույս կա, որ հայի ոգին աննկուն է, կամքը՝ անկոտրում։ Եկավ՝ ասելու, որ հայը եղել է, կա ու միշտ կլինի։ Նա…

Կարդալ ավելին
Նորություններ

ԳՊՀ -Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

  Այսօր Գավառի պետական համալսարանում հյուրընկալվեցին Մարտունու ավագ դպրոցի աշակերտները՝ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանի ղեկավարությամբ և աշխատանքային գծով կազմակերպիչ Արփինե Ավետիսյանի ուղեկցությամբ: Հյուրերին ողջունեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով աշակերտներին հրավիրեց անկեղծ ու անմիջական զրույցի՝ «Ո՞վ եմ ես…» թեմայով։ Աշակերտները ներկայացան, պատմեցին իրենց նախասիրությունների ու երազանքների մասին։ Քննարկվեցին մասնագիտության ընտրությանը, անձի մասնագիտական կայացմանը վերաբերող հարցեր։ Աշակերտները ստացան օգտակար խորհուրդներ: Այնուհետև հյուրերը այցելեցին ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած բնագիտության լաբորատորիա: Լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանը աշակերտներին ծանոթացրեց տարբեր սարքերի ու գործիքների, կատարվեցին հետաքրիր փորձեր: Հյուրերը այցելեցին նաև ԳՊՀ-ի՝ Վարշամ…

Կարդալ ավելին
Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՍՐԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

  Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ հերթական շնորհանդես հաշվետվությունը։ Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ բուհի համակարգչային ճարտարագիտության, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի բաժինների տարբեր կուրսերի ուսանողներ ներկա էին գտնվել «ԴիջիԹեք Էքսպո-2018» եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսին, որը կրում էր «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Վարազդատ Ավետիսյանը, ով կարևորեց ուսանողների մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին և համառոտ ներկայացրեց «ԴիջիԹեք Էքսպո»-ի հիմնական նշանակությունը՝ անդրադարձ կատարելով սրընթաց զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային մարտահրավերիներին և Հայաստանում առաջարկվող լուծումներին։ Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի բաժնի 4-րդ…

Կարդալ ավելին
Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

  Ս. թ. հոկտեմբերի 19-ին ԳՊՀ ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի ուսանողուհի Անահիտ Գարգրցյանը ներկայացրեց ուսանողական խորհրդի գործունեության ծրագիրը: Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներ: Բուհի ուսանողական ինքնակառավարման մարմնի ղեկավարն անդրադարձավ կառույցի գործունեության հիմնական ուղղություններին և ծրագիրը ներկայացրեց՝ ութ կարևոր քայլերի միջոցով: Տեղի ունեցավ ծրագրի քննարկում: Ուսանողները հանդես եկան նոր առաջարկություններով։ ԳՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներն իրենց աջակցությունը հայտնեցին ուսանողական խորհրդի նախագահին և անդամներին՝ նախաձեռնած ծրագրերի իրականացման գործում:

Կարդալ ավելին
Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՄԱՐԳԱՀՈՎԻՏՈՒՄ

Այսօր Գավառի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ «Հայաստան. ծառատունկ» ծրագրի շրջանակներում այցելեցին Լոռվա մարզում գտնվող Մարգահովիտ գյուղ՝ բոստոնաբնակ Օհանյան ընտանիքի կողմից ֆինանսավորվող կրթական կենտրոն։ ԳՊՀ ուսանողները մասնակցեցին կենտրոնի կողմից կազմակերպված «Թափոններ» խորագրով, համագործակցային (ինտերակտիվ) բնույթ կրող բնապահպանական դասընթացին։ Դասընթացից հետո ուսանողները սեմինարավարի ուղեկցությամբ եղան կազմակերպության կողմից տնկված ու մշակված այգում, որ կրում է ազնիվ ու հայրենասեր հայորդի Հրանտ Դինքի անունը, ծանոթացան Հայաստանում աճող, բայց ոչնչացման եզրին գտնվող՝ Կարմիր գրքում գրանցված մի շարք բույսերի ու ծառատեսակների: Ուսանողները հարստացրին իրենց գիտելիքները և բնության գրկում անցկացնելով հաճելի ժամանակ՝ գեղեցիկ տպավորություններով վերադարձան տուն:

Կարդալ ավելին
Նորություններ

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  Գավառի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ` բանասիրական ֆակուլտետի դեկանի, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի, կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչի թափուր պաշտոնների համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ չափահաս, գործունակ քաղաքացիները, որոնք ունեն բանասիրական ֆակուլտետի և նշված ամբիոնների ուղղվածությանը համապատասխանող գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում: Թեկնածուները պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. դիմում, կադրերի հաշվառման անձնական թերթիկ, անձնագրի պատճեն, զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում), քաղվածք աշխատանքային գրքույկից, ինքնակենսագրություն, գիտական աստիճանը և (կամ) գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի վավերացված պատճենները, տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների հաստատված ցանկը, տվյալներ պարգևատրումների, մրցանակների և…

Կարդալ ավելին
Ընտրեք արտարժույթը

yozgat escort kars escort tokat escort osmaniye escort bayburt escort afyon escort kahramanmaraş escort çorum escort fethiye escort kastamonu escort balıkesir escort erzurum escort sivas escort düzce escort ordu escort manavgat escort burdur escort adıyaman escort aydın escort giresun escort mardin escort kutahya escort şanlıurfa escort yalova escort van escort kırklareli escort bilecik escort karaman escort muğla escort zonguldak escort