ԹՈՂ ԹԱԳԱՎՈՐԵՆ ԲԱՐԻՆ ՈՒ ԳԵՂԵՑԻԿԸ, ՍԵՐՆ ՈՒ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ
Սույն թվականի հոկտեմբերի 21-ին Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 2-րդ կուրսի ուսանողները բուհի օտար լեզուների ամբիոնի դասախոս Աննա Բալագոզյանի և պատմության ամբիոնի դասախոս Քանաքարա Հայրապետյանի ղեկավարությամբ այցելեցին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ապա մասնակցեցին Էրեբունի-Երևանի ծննդյան 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Ուսանողները փաստեցին, որ օրվա խորհրդին շատ համահունչ են մեծ վարպետի խոսքերը․ «Շատ ուրախ եմ, որ Երևանը կառուցվում է և վերածվում մայրաքաղաքի։ Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ իմ գործերի համար»։ Ուսանողները թանգարանի էքսկուրսավարի օգնությամբ հայտնվեցին Մարտիրոս Սարյանի խորհրդավոր աշխարհում,…
Կարդալ ավելին