Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐԸ

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Հայ մամուլի օրը։ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ` հոկտեմբերի 16-ը սահմանվել է որպես Մամուլի աշխատակիցների օր, իսկ հետագայում վերանվանվել Հայ մամուլի օր։ Օրվա ընտրությունն ունի պատմական հիմնավորում․ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարար»-ը, որը հիմնադրել է Հարություն քահանա Շմավոնյանը: «Ազդարար»-ը լույս է տեսել մինչև 1796 թվականի մարտ ամիսը: Այդ ընթացքում հրատարակել է 18 համար: Լուրերից բացի, պարբերականում տպագրվել են նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, պատմական աշխատություններ: Հրապարակվել են նաև լուրեր Ռուսաստանից, օրինակ՝ Եկատերինա Երկրորդի հրամանը հայերի…

Կարդալ ավելին
Նորություններ

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋ

2018 թվականի հոկտեմբերի 9-ից 13-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնևի տնտեսագիտության ակադեմիայում տեղի ունեցավ Եվրոպական միության ‹‹Էրասմուս + ՌԵՖԱՅՆ›› ծրագրի հերթական աշխատանքային հանդիպումը։ Եռամյա ծրագիրը համակարգվում է Ավստրիայի Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանի կողմից և նպատակ ունի զարգացնել «Ֆիանսներ» մասնագիտության գծով մագիստրոսական կրթական ծրագիրը՝ միջազգային արդի պահանջներին համապատասխան։ Ծրագրին անդամակցում են եվրոպական համալսարաններ Ավստրիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից և Սլովակիայից, ինչպես նաև բուհեր Մոլդովայից և Հայաստանի Հանրապետությունից՝ Գավառի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական և Հայ-ռուսական համալսարանները։ Աշխատաժողովին Գավառի պետական համալսարանից մասնակցեցին պրոռեկտոր Արսեն Ապրոյանը և բուհի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը։ Պարոն Ապրոյանը շնորհանդեսի միջոցով…

Կարդալ ավելին
Նորություններ

‹‹ԱՊՐԱԾ ԵՎ ՉԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐ››-Ը՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

Ս. թ. հոկտեմբերի 13-ին Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի ակադեմիական խորհրդատու Լալա Մկրտչյանի նախաձեռնությամբ և համակարգչային ճարտարագիտության բաժնի  1-ին կուրսի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ գրքի քննարկում: Քննարկվեց հայ արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը, որը հեղինակը նվիրել էր իր եղբոր՝ Կարո Պետրոսյանի հիշատակին։ Քննարկման սկզբում մասնակիցները ներկայացրին հեղինակի կյանքը, ստեղծագործական գործունեությունը, ապա անցան վիպակի  վերլուծությանը, անդրադարձան հիմնական կերպարներին` գլխավոր հերոս, լրագրող Լևոնին, ով փորձում էր կյանքն ապրել՝ սեփական սկզբունքներին հավատարիմ, Հասմիկին և Սմբատին` գյուղում ապրող երիտասարդների, որոնք ինքնասպան եղան, դառնալով…

Կարդալ ավելին
Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԵՄ «ABIONET» ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

  Ս. թ․ հոկտեմբերի 9-ից 13-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դրեզդենի տեխնիկական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «ERASMUS+ -ABIONET. Կենսարդյունաբերության գիտության և տեխնոլոգիաների գերազանցության հայկական ցանցի ձևավորում» ծրագրի հերթական աշխատաժողովը։ Աշխատաժողովին ներկա էին պատվիրակներ ծրագիրը համակարգող Հունաստանի Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական ինստիտուտից, եվրոպական գործընկեր բուհերից` Դրեզդենի տեխնիկական համալսարանից, Իտալիայի Տեռամոյի համալսարանից, Պորտուգալիայի կաթոլիկե համալսարանից, ծրագրի անդամ հանդիսացող հայաստանյան բուհերից։ Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեցին բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, բնագիտական ֆակուլտետի փոխդեկան Թերմինե Խաչիկյանը և Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Մարինե Հովհաննիսյանը։ Օրակարգի համաձայն մասնակիցները ներկայացրին ՀՀ բուհերում՝ Երևանի պետական համալսարանում,…

Կարդալ ավելին
Նորություններ

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆՀՈ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

  Եվրոպական Միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ Պորտուգալիայի Հանրապետության Մինհո համալսարանում մեկշաբաթյա ժամկետով վերապատրաստման կամ դասախոսական աշխատանք կատարելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Մինհո համալսարանին հղված առցանց դիմում-հայտը՝ հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1Nejkm20DAXuKqm1oz2PwL3s76fgXNLPiGccF-AdBCCQ/viewform?edit_requested=true  Լրացոցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ կայք՝ https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/Pages/ICM.aspx Մինհո համալսարանի կայքէջին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.uminho.pt/EN/Pages/default.aspx Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2018թ․ հոկտեմբերի 31-ը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժին,…

Կարդալ ավելին
Նորություններ

«ԱՊՐԵԼ ՄԻԱՍԻՆ»

Հոկտեմբերի 7-ին Երևանում Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստի բացմամբ մեկնարկեցին ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում: Վեց օր շարունակ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում մայրաքաղաքում և դրանից դուրս կկազմակերպվեն տասնյակ միջոցառումներ: Դրանց մասնակցելու նպատակով այս օրերին Հայաստան կժամանեն 84 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ։ Ֆրանկոֆոնիան (ֆրանսերեն` La Francophonie) միջազգային կազմակերպություն է` հիմնադրված 1970թ., որպես ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման հաստատություն: Ֆրանսերենով կազմակերպության ամբողջական անունն է` Organisation Internationale de la Francophonie: Նրանում ընդգրկված են 54 լիիրավ, 4 ասոցացված և 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություններ: Հայաստան-Ֆրանկոֆոնիա հարաբերությունները սկսվել են 2003թ-ից, երբ Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթնաժողովում…

Կարդալ ավելին
Նորություններ

ԳՊՀ «ՆԱԻՐԻ» ԹԻՄԸ` ԴԱՏԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿԻՑ

  Ս. թ. hոկտեմբերի 6-ին Աղվերանում մեկնարկեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից արդեն երրորդ տարին անցկացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մրցույթն անցկացվեց երկու փուլով՝ գրավոր, որի ընթացքում ուսանողներն առաջադրված խնդրի վերաբերյալ շարադրում են իրենց փաստարկված դիրքորոշումները՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերի տեսանկյուններից, և բանավոր, որի ընթացքում միմյանց հետ մրցում են գրավոր փուլը հաղթահարած և առավելագույն միավորներ վաստակած թիմերի ներկայացուցիչները: Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Արցախի տարբեր բուհեր…

Կարդալ ավելին
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ, Գավառի պետական համալսարանը Եվրոպական միության  «Էրազմուս+ Հիմնական գործողություն 1» ուսանողների միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հայտարարում է ուսանողների հայտադիմումների ընդունում՝ Եվրոպական  բուհերում 4-5 ամիս (մեկ կիսամյակ) սովորելու  նպատակով: Ծրագրին կարող են դիմել Գավառի պետական համալսարանի առկա ուսուցման բակալավրիատի երկրորդ և երրորդ, հեռակա ուսուցման երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերի, մագիստրատուրայի առաջին, և ասպիրանտուրայի ուսանողները, ովքեր ունեն ակադեմիական բարձր առաջադիմություն և տիրապետում են անգլերեն լեզվի (նվազագույնը B1 մակարդակ): Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը՝ հետևյալ հղումով՝  https://goo.gl/forms/B8R1EzVhGPy0LbsY2 Ծրագրին կարող եք դիմել մինչև ս. թ. հոկտեմբերի 14-ը ներառյալ: Հարցերի…

Կարդալ ավելին
Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Սույն թվականի սեպտեմբերին Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական Ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Հերգնյանը Դիլիջանում մասնակցել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող Երիտասարդների տնտեսական հզորացման ծրագրին (Youth Economic Empowerment / Easter Partnership Civil Society Forum), որը վերաբերում էր սոցիալական ձեռներեցությանը և նրա հետագա, հեռանկարային զարգացմանը մասնակից երկրներում: Ծրագրին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, որոնց խնդիրն էր՝ ներկայացնել իրենց երկրում առկա ամենակարևոր, հրատապ լուծում պահանջող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված գործողությունների հիման վրա կազմել բիզնես նախագիծ/ծրագիր: Ծրագիրը կրում է շարունական բնույթ։ Ընտրված լավագույն թիմերը 2018թ․-ի նոյեմբերին Ավստրիայի Վիեննա քաղաքում ներկայացնելու…

Կարդալ ավելին
Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝  ‹‹ԱՐԵՆԻ›› ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

Գավառի  պետական համալսարանի  տնտեսագիտական  ֆակուլտետի  դեկան Սամվել Ամիրխանյանի նախաձեռնությամբ  ֆակուլտետի  ուսանողների  համար  կազմակերպվեց  հերթական մեկօրյա  արտադրական  պրակտիկա: Նման  պրակտիկաները   կարևորվում  են  ուսանողների  գործնական  կարողությունները  զարգացնելու  առումով: ԳՊՀ ուսանողներն  այցելեցին  ՀՀ Վայոց  Ձորի  մարզի  Արենի  գյուղ` Սիմոնյանների  ընտանիքի  կողմից հիմնադրված  «Արենի գինու գործարան»  ՓԲԸ: Արենի գինու գործարանի   համահիմնադիր տիկին  Գայանեի  ուղեկցությամբ ուսանողները  ծանոթացան գինու արտադրման գործընթացի բոլոր փուլերին, գոր­­­ծա­­րա­­նում կիրառվող նորագույն  տեխնոլոգիաներին, գինու արտադրման  առանձնահատկություններին: «Ներկայումս  օգտագործվող  հումքը  սեփական  արտադրության  խաղողն է: Պտուղների թագուհի  խաղողը երկար ճանապարհ է անցնում մինչև  հայոց  նահապետական  գինու վերածվելը: Լավ գինի ստանալու  համար կարևոր է  հումքի …

Կարդալ ավելին
Ընտրեք արտարժույթը
betist marsbahis marsbahis marsbahis marsbahis
1xbet 1xbet bahisno 1 bahsegel slot oyna ecopayz deneme bonusu veren siteler çevrimsiz bonus iddaa marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis marsbahis restbet canlı skor süperbahis mobilbahis
bahigo bahis siteleri güvenilir bahis siteleri kaçak bahis siteleri betist 1xbet asyabahis betebet betgaranti betlike betvole ligobet pinbahis polobet verabet