Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի պետական համալսարան և հանդիպեց բուհի ուսանողների, պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի անդամների հետ: Բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց Գեղարքունյաց աշխարհի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ստանձնած առաքելությունը, 25 տարիների անցած ճանապարհը, արձանագրած ձեռքբերումները, մարզի կրթական, սոցիալական, մշակութային ոլորտներում ունեցած դերակատարությունը։ Տիկին Հակոբյանն անդրադարձավ բուհի միջազգային ծրագրերին և եվրոպական տարբեր համալսարանների հետ համագործակցությանը, ինչպես նաև կարևորեց Գեղարքունիքի մարզի դպրոցների և այլ կրթական հաստատությունների հետ փոխգործակցության ակտիվացումը: Մարզպետ Գնել Սանոսյանը բարձր գնահատեց Գավառի պետական համալսարանի դերն ու նշանակությունը մարզի կյանքում։ ‹‹Ես Գավառի պետական համալսարան այցելել եմ…

Կարդալ ավելին