Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի պետական համալսարան և հանդիպեց բուհի ուսանողների, պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի անդամների հետ: Բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց Գեղարքունյաց աշխարհի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ստանձնած առաքելությունը, 25 տարիների անցած ճանապարհը, արձանագրած ձեռքբերումները, մարզի կրթական, սոցիալական, մշակութային ոլորտներում ունեցած դերակատարությունը։

Տիկին Հակոբյանն անդրադարձավ բուհի միջազգային ծրագրերին և եվրոպական տարբեր համալսարանների հետ համագործակցությանը, ինչպես նաև կարևորեց Գեղարքունիքի մարզի դպրոցների և այլ կրթական հաստատությունների հետ փոխգործակցության ակտիվացումը:

Մարզպետ Գնել Սանոսյանը բարձր գնահատեց Գավառի պետական համալսարանի դերն ու նշանակությունը մարզի կյանքում։

‹‹Ես Գավառի պետական համալսարան այցելել եմ հաճախակի և տարբեր առիթներով: Հիմա շատ նկատելի առաջընթաց եմ տեսնում այստեղ բոլոր առումներով, ինչը չի կարող չուրախացնել, քանի որ այդ դրական փոփոխությունները միտված են կրթության որակի բարձրացմանը: Բուհը ոչ միայն մրցունակ մասնագետներ է պատրաստում, այլ նաև՝ մարզի համար կարևոր գործունեություն ծավալում, սոցիալական խնդիրներ լուծում: Բոլորիս էլ պարզ է, թե մայրաքաղաքում բարձրագույն կրթություն ստանալը ուսանողի ընտանիքից ինչ մեծ ծախսեր է պահանջում, մինչդեռ տեղում բարձրագույն կրթություն ստացող ուսանողների ընտանիքները նկատելի գումարներ խնայելու հնարավորություն են ստանում: Մենք համալսարանի հետ պատրաստ ենք լայն համագործակցության և արձագանքելու ենք ձեր կողմից եկած ցանկացած առաջարկի››,-նշեց պարոն մարզպետը: Այնուհետ Գնել Սանոսյանը պատասխանեց ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերին՝ արժևորելով ուսանողության և ընդհանրապես երիտասարդության դերը նոր Հայաստանում։ Համալսարանականներին հետաքրքրում էին մարզում կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի, բնապահպանության, դպրոցաշինության, ճանապարհաշինության, կենսական նշանակության այլ ոլորտներում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները: ‹‹Հաճելի ու բովանդակալից ժամեր անցկացրի ձեզ մոտ, բավականին արդյունավետ հանդիպում ստացվեց: Ձեզ հետ պատրաստ եմ քննարկել մարզի հիմնախնդիրները, լսել ձեր առաջարկությունները: Կարծում եմ, որ նման հանդիպումներ մենք կունենանք հաճախակի, որոնք շատ կողմերով կօգնեն՝ մեր առջև ծառացած խնդիրները համատեղ ջանքերով լուծելուն››,-հանդիպումն ամփոփեց մարզպետը: Հանդիպումից հետո Ռուզաննա Հակոբյանի ուղեկցությամբ Գնել Սանոսյանն այցելեց համակարգչային լսարան և ԳՊՀ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարան։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը

yozgat escort kars escort tokat escort osmaniye escort bayburt escort afyon escort kahramanmaraş escort çorum escort fethiye escort kastamonu escort balıkesir escort erzurum escort sivas escort düzce escort ordu escort manavgat escort burdur escort adıyaman escort aydın escort giresun escort mardin escort kutahya escort şanlıurfa escort yalova escort van escort kırklareli escort bilecik escort karaman escort muğla escort zonguldak escort