Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Այսօր Գավառի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի հերթական նիստը։

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը  գիտական խորհրդի անունից շնորհակալագիր հանձնեց Սիրանուշ Խաչատրյանին՝ համալսարանում  բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, որակյալ վարչական-մանկավարժական գործունեություն ծավալելու, ԳՊՀ միջազգային համագործակցության  ծրագրերը լավագույնս համակարգելու և բուհի  արտաքին կապերի ընդլայնմանը նպաստելու համար։

Նիստի օրակարգում ընդգրկված էին ԳՊՀ բանասիրական  ֆակուլտետի դեկանի և հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի ընտրության հարցերը։

Նշված թափուր պաշտոնների համար սահմանված կարգով հայտարարվել էր բաց մրցույթ։ Բանասիրական ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու դիմում և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը նախատեսված ժամկետում ներկայացրել էր բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թաթուլ Ասոյանը, իսկ ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար՝  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը։

Պարոն Ասոյանը գիտական խորհրդի անդամների ուշադրությանը ներկայացրեց բանասիրական ֆակուլտետի զարգացման հնգամյա հայեցակարգը և այն իրագործելու ուղղությամբ նախատեսված ծրագրերը՝  կարևորելով կրթության որակի բարձրացումը, ուսանողների շրջանում հետազոտական կարողությունների ձևավորումը, դպրոցների հետ աշխատանքների ակտիվացումը։

Պարոն Գրիգորյանը ներկայացրեց ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի զարգացման հայեցակարգը, պատասխանեց գիտական խորհրդի անդամների հարցերին, որից հետո ծավալվեց շահագրգիռ քննարկում։

Այնուհետ հաշվիչ հանձնաժողովը՝ պրոռեկտոր Արսեն Ապրոյանի ղեկավարությամբ, կազմակերպեց փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԳՊՀ բանասիրական  ֆակուլտետի դեկան ընտրվեց Թաթուլ Ասոյանը, իսկ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ՝ Վաչագան Գրիգորյանը։

Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը

yozgat escort kars escort tokat escort osmaniye escort bayburt escort afyon escort kahramanmaraş escort çorum escort fethiye escort kastamonu escort balıkesir escort erzurum escort sivas escort düzce escort ordu escort manavgat escort burdur escort adıyaman escort aydın escort giresun escort mardin escort kutahya escort şanlıurfa escort yalova escort van escort kırklareli escort bilecik escort karaman escort muğla escort zonguldak escort