Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Ս․ թ․ նոյեմբերի 6-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ ուսանողական գիտական ընկերության հերթական՝ 8-րդ նստաշրջանը՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակներին:

Գիտաժողովին մասնակցում էին ուսանողներ Գավառի պետական, Հայաստանի ամերիկյան, Վանաձորի, Արցախի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարաններից, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, Գևորգյան հոգևոր ճեմարանից։

ՎՊՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեն Սանթոյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց այն հանգամանքը, որ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ համախմբվել են գիտաժողովի շրջանակներում, և նշեց, որ մասնագիտական ամբիոնների կողմից երաշխավորված զեկուցումները կտպագրվեն Վանաձորի պետական համալսարանի «Ուսանողական հանրապետական գիտաժողովի նյութեր» ժողովածուի հերթական համարում:

Գիտաժողովը մեկնարկեց լիագումար նիստով, ապա աշխատանքները շարունակվեցին հետևյալ մասնագիտական բաժանմունքներում՝ լեզվաբանություն, գրականություն, տնտեսագիտություն և բնագիտություն, կենսաբանություն և քիմիա, մանկավարժություն և հոգեբանություն։

Գավառի պետական համալսարանից գիտաժողովի մասնակիցներին ուղեկցում էր բնագիտական ֆակուլտետի ակադեմիական խորհրդատու Լալա Մկրտչյանը։

Ուսանողները գիտական զեկուցումներ ներկայացրին հետևյալ թեմաներով․

1. Անահիտ Սաքեյան, բնագիտական ֆակուլտետի «Դեղագործական քիմիա» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Հայաստանի որոշ դեղաբույսերի հակամանրէային, հակաօքսիդանտային և հակաբորբոքային ազդեցությունները», (գիտական ղեկավար՝ կ. գ. թ․, դոցենտ Լյուդմիլա Առաքելյան),

2. Աշոտ Մովսիսյան, տնտեսագիտական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժնի 2-դ կուրսի ուսանող, թեմա՝ «Միջազգային ֆինանսական ճգնաժամի վերլուծությունը և հետևանքների գնահատումը ՀՀ արժութային համակարգում», (գիտական ղեկավար՝ տ. գ .թ․, դոցենտ Սամվել Ամիրխանյան),

3. Գայանե Ղարիբյան, բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Հայ ժողովրդական տոնակատարությունները Ակունք գյուղում» (գիտական ղեկավար՝ բ․գ․թ․, դոցենտ Լուսինե Ղռեջյան),

4. Գոհար Սահակյան, բնագիտական ֆակուլտետի «Դեղագործական քիմիա» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Էթիլենը որպես բուսական հորմոն», (գիտական ղեկավար՝ կ. գ. թ․, դոցենտ Լյուդմիլա Առաքելյան),

5. Ժենյա Գասպարյան, բնագիտական ֆակուլտետի «Դեղագործական քիմիա» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Քիմիական նյութեր և դեղամիջոցներ» (գիտական ղեկավար՝ կ. գ. թ., դոցենտ Լյուդմիլա Առաքելյան),

6. Խորեն Բաղդասարյան, բնագիտական ֆակուլտետի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» բաժնի 4-րդ կուրսի ուսանող, թեմա՝ «Գեհեն» (գիտական ղեկավար՝ տ. գ. թ., Վարազդատ Ավետիսյան),

7. Կարեն Մաստոյան, բնագիտական ֆակուլտետի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանող, թեմա՝ «Արևային մարտկոցները և դրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու եղանակները», (գիտական ղեկավար՝ տ. գ. թ., դոցենտ Մամիկոն Հակոբյան),

8. Ջուլիետա Մուշեղյան, բնագիտական ֆակուլտետի «Դեղագործական քիմիա» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Բորբոս», (գիտական ղեկավար՝ կ. գ. թ., դոցենտ Լյուդմիլա Առաքելյան)։

Գիտաժողովի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betist marsbahis marsbahis marsbahis marsbahis
betmatik gencobahis markabet