Նորություններ

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՕՐԸ

Այսօր Գավառի պետական համալսարանը հյուրընկալել էր Սևանի ավագ դպրոցի աշակերտներին՝ տնօրեն Լիաննա Մկրտչյանի, ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Լիլյա Գրիգորյանի, դաստիարակչական գծով փոխտնօրեն Լաուրա Սողոմոնյանի, մաթեմատիկայի ուսուցչուհի Արմիկ Վարդգեսյանի ղեկավարությամբ, Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ ուսուցչուհի Արմինե Ֆթոյանի ղեկավարությամբ և Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ ուսուցչուհի Գոհար Բադեյանի ուղեկցությամբ։

Հյուրերին ողջունեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով աշակերտների հետ անցկացրեց հետաքրքիր և ուսուցողական զրույց՝ «Ես՝ 20 տարի անց» թեմայով։

Այնուհետև ուսուցիչներն ու աշակերտները այցելեցին բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական, հնագիտական թանգարան, որտեղ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի դասախոս Քանաքարա Հայարապետյանը ներկայացրեց թանգարանի հիմնադրման պատմությունը, անդրադարձավ թանգարանում առկա ցուցանմուշներին:

ԳՊՀ բնագիտական լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանը հյուրերին ծանոթացրեց լաբորատոր սարքավորումներին, ապա աշակերտների մասնակցությամբ անցկացրեց փորձեր՝ քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն առարկաներից։

Աշակերտները քիմիա առարկայի շրջանակում հետաքրքրությամբ դիտեցին «Փարավոնի օձ», «Քիմիական հրաբուխ», «Ոսկե անձրև», «Քիմիական պատռվածք», «Ծուխ առանց կրակի» փորձերը։

Ֆիզիկա առարկայից աշակերտները իրականացրին փորձեր՝ կապված դադարի, սահքի և գլորման, ուժաչափի օգնությամբ՝ շփման ուժերի չափման, լծակի կանոնի ստուգման, թեք հարթության վրա ազդող ուժերի որոշման հետ։

Կենսաբանություն առարկայի շրջանակում լուսային մանրադիտակի օգնությամբ աշակերտները դիտեցին տարատեսակ փորձանմուշներ, ինչպես նաև ծանոթացան մազային խոնավաչափի և անիմոմետրի աշխատանքին։

Աշակերտների համալսարանական օրը հագեցած էր, հետաքրքիր և բովանդակալից։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit
bedava bahis
astekbet betcobahis betpas egobet
lordspalacebet fenomenbet betvole betebet