Նորություններ

‹‹ԷՐԱԶՄՈՒՍ+›› ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐԸ ԾԱՌԱՅԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՆՊԱՏԱԿԻՆ

 

Ս․ թ․ նոյեմբերի 6-ին և 7-ին Երևանում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, անցկացվեցին «Էրազմուս+» ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը:

Միջոցառումը կազմակերպեց Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակը, մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ բուհերի ներկայացուցիչներ, ուսանողներ, երիտասարդական տարբեր կազմակերպությունների պատվիրակներ, միջազգային խոսնակներ Լեհաստանի «Էրազմուս+» ազգային գործակալությունից, Բելառուսի պետական համալսարանից: Ողջույնի խոսքով հանդես եկան և «Էրազմուս+» ծրագրերը կարևորեցին ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը և «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան:

Ակադեմիական շարժունության և «Էրազմուս+» բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերի կառավարման և իրականացման իրենց փորձը ներկայացրին Լեհաստանի «Էրազմուս+» ազգային գործակալության ներկայացուցիչ Դոռոտա Ռիտվինսկայան և Բելառուսի պետական համալսարանի միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռիտովը:

Նոյեմեբերի 7-ին ներկայացվեց տեղեկատվություն բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող կարողությունների զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Տեղեկատվական երկրորդ օրվան մասնակցեցին ՀՀ բուհերի ղեկավարներ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը։

Նրանք ներկայացրին «Էրազմուս+» ծրագրերի կարևորությունը ՀՀ բուհերի միջազգայնացման, եվրոպական բարձրագույն կրթական տարածք ինտեգրման, զարգացման ու առաջընթացի գործում, պատասխանեցին ներկաների հարցերին։

Տեղեկատվական օրերը ծառայեցին իրենց նպատակին՝ շահագրգիռ լսարանին իրազեկելով Հայաստանի և Եվրամիության միջև բարձրագույն կրթության և երիտասարդության ոլորտում հասանելի դրամաշնորհային և ռազմավարական համագործակցության հնարավորությունների, 2019 թվականին «Էրազմուս+» առաջարկների ներկայացման, միջազգային կրեդիտային շարժունության պայմանների, ծրագրերի իրականացման արդյունավետության ու շարունակականության, ծրագրի նորությունների մասին:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը

yozgat escort kars escort tokat escort osmaniye escort bayburt escort afyon escort kahramanmaraş escort çorum escort fethiye escort kastamonu escort balıkesir escort erzurum escort sivas escort düzce escort ordu escort manavgat escort burdur escort adıyaman escort aydın escort giresun escort mardin escort kutahya escort şanlıurfa escort yalova escort van escort kırklareli escort bilecik escort karaman escort muğla escort zonguldak escort