Նորություններ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԻ ՀԱՅ ՀՍԿԱՆ՝ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Երբ խորհում ես Խաչատրյանի մշակութային մեծության շուրջ, հասկանում ես,

որ արմատները նրա նկարչական տաղանդի, ազգային պատկանելության,

նորարարական մտքի և միևնույն ժամանակ դասական ավանդույթներին

հավատարիմ մնալու յուրահատուկ համադրության մեջ են»:

Դմիտրի Շոստակովիչ

Այսօր Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանի նախաձեռնությամբ կայացավ գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի 115-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Գավառի երաժշտական դպրոցի ներկայացուցիչներ, բուհի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ, աշակերտներ՝ Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցից, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարդուհի Աբրահամյանի ղեկավարությամբ։

Ցերեկույթին մասնակցում էին տարրական մանկավարժության և մեթոդիկայի բաժնի 2-րդ կուրսի ուսանողները, ովքեր ներկայացրին 20-րդ դարի երաժշտական արվեստի կարկառուն ներկայացուցիչ, կոմպոզիտորական նոր դպրոցի հիմնադիր Արամ Խաչատրյանի կյանքը, ստեղծագործական հարուստ ուղին։

Ուսանողները նշեցին, որ տաղանդավոր արվեստագետ, ստեղծագործող դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ անհատը, օժտված լինելով երաժշտական բացառիկ ունակություններով, պատվավոր տեղ է գրավում համաշխարհային երաժշտության երևելիների շարքում։ Հիմնվելով ազգային երգարվեստի հարուստ ավանդույթների վրա` կոմպոզիտորը ստեղծել է նորարարական արվեստ` հարստացնելով համաշխարհային մշակութային գանձարանը:

Միջոցառումը գեղեցիկ դուդուկի և դհոլի կատարումներով զարդարեցին Հայկ և Կարեն Սիրականյանները, Հովհաննես Մաջարյանը:

Ջութակի կատարումներով հանդես եկավ երաժշտական դպրոցի ուսուցչուհի Անահիտ Պետրոսյանը, իսկ դաշնամուրային կատարումներով` Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Տաթևիկ Գրիգորյանը, երաժշտական դպրոցի սաներ Նինա Գալստյանը, Արտյոմ Գրիգորյանը, պարային համարով՝ Սվետա Զարգարյանը:

Ցերեկույթի ավարտին հնչեց «Գարուն Երևան» ստեղծագործությունը` Արփինե Զարգարյանի նվագակցությամբ:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet