Նորություններ

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋՄՂԻՉ ՈՒԺ Է

Նոյեմբերի 10-ը աշխարհում նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։ Տոնը սահմանվել է 1945 թվականին, և հենց նույն թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։ Դաշնության նպատակն է համախմբել երիտասարդական կազմակերպություններին, գործունեություն ծավալել հանուն խաղաղության, ժողովրդավարության, անկախության, ինչպես նաև նպաստել երիտասարդների սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավունքների լիարժեք իրացմանը։ Կարևորելով երիտասարդության դերը պետության զարգացման գործում՝ տոնը նշվում է նաև Հայաստանում՝ խորհրդանշելով երիտասարդության համախմբվածությունն ու համերաշխությունը։ Երիտասարդությունը հզոր ուժ է, որը նշանակալի դեր ունի երկրի քաղաքացիական հասարակության ձևավորման, իրավական պետության կայացման, բոլոր ոլորտներում առաջընթացի երաշխավորման…

Կարդալ ավելին