Նորություններ

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋՄՂԻՉ ՈՒԺ Է

Նոյեմբերի 10-ը աշխարհում նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։

Տոնը սահմանվել է 1945 թվականին, և հենց նույն թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։ Դաշնության նպատակն է համախմբել երիտասարդական կազմակերպություններին, գործունեություն ծավալել հանուն խաղաղության, ժողովրդավարության, անկախության, ինչպես նաև նպաստել երիտասարդների սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավունքների լիարժեք իրացմանը։

Կարևորելով երիտասարդության դերը պետության զարգացման գործում՝ տոնը նշվում է նաև Հայաստանում՝ խորհրդանշելով երիտասարդության համախմբվածությունն ու համերաշխությունը։

Երիտասարդությունը հզոր ուժ է, որը նշանակալի դեր ունի երկրի քաղաքացիական հասարակության ձևավորման, իրավական պետության կայացման, բոլոր ոլորտներում առաջընթացի երաշխավորման գործում։

Երիտասարդներն են ազգային արժեքների կրողներն ու ավանդույթները շարունակողները, միաժամանակ, նորարարության ջատագովները։ Նրանք են գիտության, տնտեսության, մշակույթի առաջմղիչ ուժը։

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհավորում է բուհի ուսանողներին և բոլոր երիտասարդներին տոնի առթիվ՝ մաղթելով, որ հայ երիտասարդներն իրենց հզոր ներուժն ու գիտելիքները կիրառեն հանուն հայրենիքի ու ժողովրդի, հանուն մայր Հայաստանի զարգացման ու առաջընթացի։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit
bedava bahis
astekbet betcobahis betpas egobet
lordspalacebet fenomenbet betvole betebet