ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Գավառի պետական համալսարանում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը։
Նիստի օրակարգի համաձայն՝ բուհի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանը և տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը ներկայացրին համապատասխան ֆակուլտետների 2017-2018 ուսումնական տարվա ինքնավերլուծության արդյունքները, գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքի գնահատման առանցքային ցուցանիշները, թերացումներն ու ձեռքբերումները, ինչպես նաև 2018-2019 ուսումնական տարվա զարգացման հայեցակարգերը։
Հաշվետվությունների և զարգացման ծրագրերի ներկայացումից հետո զեկուցողները պատասխանեցին գիտխորհրդի անդամների հարցերին, ծավալվեց շահագրգիռ քննարկում։
Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։