ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հայտնում ենք, որ Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (American Association for the Advancement of Science) աշխարհի 132 զարգացող պետությունների երիտասարդ գիտնականների համար կազմակերպում է ‹‹GIST Tech-I›› մրցույթը:
Ամենամյա մրցույթը հովանավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից և նպատակ ունի խրախուսելու գիտության և տեխնոլոգիաների ոլորտի նորարարությունները:
Մրցույթին կարող են մասնակցել 18-40 տարեկան գիտնականներ, գյուտարարներ ու ձեռներեցներ: Դիմումներն անհրաժեշտ է լրացնել առցանց` www.gistnetwork.org/GISTTechI2019 հղմամբ:
Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 23-ն է:
132 պետություններից ստացված դիմումների հիման վրա կիսաեզրափակիչ փուլ են անցնելու 100 մասնակիցներ, ում նորարարությունների մասին կարճ տեսահոլովակները ներկայացվելու են առցանց:
2019 թվականի փետրվարի կեսերին առցանց քվեարկության արդյունքում ընտրվելու են 24 մասնակիցներ, ովքեր կմեկնեն Բահրեյն` մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին (բոլոր ծախսերը հոգալու են կազմակերպիչները):
Կից ներկայացվում է մրցույթի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: