Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2018Թ․-Ի ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԱՆՑԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ
Հայտնում ենք, որ տեղի կունենան հանդիպումներ Գավառի պետական համալսարանի 2018թ․ հեռակա ուսուցման ընդունելության մրցույթով անցած դիմորդների և նրանց ծնողների հետ՝ ըստ բաժինների, հետևյալ ժամանակացույցով․
- Իրավագիտություն, Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժիններում՝ նոյեմբերի 17-ին, ժամը 14։30-ին,
- Պատմություն, Հաշվապահական հաշվառում /ըստ ոլորտի/, Համակարգչային ճարտարագիտություն, Սերվիս բաժիններում՝ նոյեմբերի 18-ին, ժամը 13։00-ին։
Հանդիպումները կկայանան Հրաչյա Աճառյանի անվան լսարանում /ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ/։
Որպես համալսարանի ուսանող հրամանագրվելու նպատակով դիմորդներին խնդրում ենք մինչև ս․թ․ նոյեմբերի 16-ը վճարել ուսման կիսամյակային վարձը՝ համապատասխան բանկային հաշվեհամարներին փոխանցում կատարելու միջոցով։