Նորություններ

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ԳԱՎԱՌՈՒՄ

  Այսօր Գավառի պետական համալսարանը և «Luseen Technologies» տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը համատեղ իրականացրին «Ծրագրավորողի մասնագիտությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու հնարավորությունները Գավառում» թեմայով բաց-դասախոսություն: Միջոցառման նպատակն էր աշակերտներին ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտությունների առանձնահատկությունները, բացահայտել ծրագրավորողի մասնագիտական նկարագիրը, ցույց տալ Գավառում աշխատելու իրական հնարավորությունները։ Բաց-դասախոսությանը ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ուսուցիչներ և աշակերտներ՝ Սևանի ավագ դպրոցից, Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցից, Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցից։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով կարևորեց աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը միտված բաց դասերի կազմակերպումը, դպրոցականների…

Կարդալ ավելին
Նորություններ

‹‹ԷՐԱԶՄՈՒՍ+›› ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐԸ ԾԱՌԱՅԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՆՊԱՏԱԿԻՆ

  Ս․ թ․ նոյեմբերի 6-ին և 7-ին Երևանում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, անցկացվեցին «Էրազմուս+» ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը: Միջոցառումը կազմակերպեց Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակը, մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ բուհերի ներկայացուցիչներ, ուսանողներ, երիտասարդական տարբեր կազմակերպությունների պատվիրակներ, միջազգային խոսնակներ Լեհաստանի «Էրազմուս+» ազգային գործակալությունից, Բելառուսի պետական համալսարանից: Ողջույնի խոսքով հանդես եկան և «Էրազմուս+» ծրագրերը կարևորեցին ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը և «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան: Ակադեմիական շարժունության և «Էրազմուս+» բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերի կառավարման և իրականացման իրենց փորձը…

Կարդալ ավելին
Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Ս․ թ․ նոյեմբերի 6-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ ուսանողական գիտական ընկերության հերթական՝ 8-րդ նստաշրջանը՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակներին: Գիտաժողովին մասնակցում էին ուսանողներ Գավառի պետական, Հայաստանի ամերիկյան, Վանաձորի, Արցախի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարաններից, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, Գևորգյան հոգևոր ճեմարանից։ ՎՊՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեն Սանթոյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց այն հանգամանքը, որ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ համախմբվել են գիտաժողովի շրջանակներում, և նշեց, որ մասնագիտական ամբիոնների կողմից երաշխավորված զեկուցումները կտպագրվեն Վանաձորի պետական…

Կարդալ ավելին
Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Այսօր Գավառի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի հերթական նիստը։ Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը  գիտական խորհրդի անունից շնորհակալագիր հանձնեց Սիրանուշ Խաչատրյանին՝ համալսարանում  բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, որակյալ վարչական-մանկավարժական գործունեություն ծավալելու, ԳՊՀ միջազգային համագործակցության  ծրագրերը լավագույնս համակարգելու և բուհի  արտաքին կապերի ընդլայնմանը նպաստելու համար։ Նիստի օրակարգում ընդգրկված էին ԳՊՀ բանասիրական  ֆակուլտետի դեկանի և հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի ընտրության հարցերը։ Նշված թափուր պաշտոնների համար սահմանված կարգով հայտարարվել էր բաց մրցույթ։ Բանասիրական ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու դիմում և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը նախատեսված ժամկետում ներկայացրել էր բանասիրական…

Կարդալ ավելին
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ‹‹ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՎԱՌՈՒՄ›› ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

  Գավառի պետական համալսարանը և «Luseen Technologies» տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամը ս. թ. նոյեմբերի 8-ին, ժամը 11:30-ին  համատեղ կազմակերպում են «Ծրագրավորողի մասնագիտությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու հնարավորությունները Գավառում» խորագրով միջոցառումը: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվելու աշակերտների մասնագիտական կողմնորոշման խնդրին, ծրագրավորողի մասնագիտությանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների սրընթաց զարգացող  շուկայի պահանջներին, Գավառում ՏՏ ոլորտում աշխատելու հնարավորություններին: Միջոցառմանը հրավիրված են խոսնակներ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններից  («Madatech»,«Gazar.am», «Luseen Mobile», «AdonsLab» և այլն): Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին՝ մասնակցելու հետաքրքիր և ուսուցողական միջոցառմանը, որը տեղի կունենա Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։

Կարդալ ավելին
Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի պետական համալսարան և հանդիպեց բուհի ուսանողների, պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի անդամների հետ: Բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց Գեղարքունյաց աշխարհի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ստանձնած առաքելությունը, 25 տարիների անցած ճանապարհը, արձանագրած ձեռքբերումները, մարզի կրթական, սոցիալական, մշակութային ոլորտներում ունեցած դերակատարությունը։ Տիկին Հակոբյանն անդրադարձավ բուհի միջազգային ծրագրերին և եվրոպական տարբեր համալսարանների հետ համագործակցությանը, ինչպես նաև կարևորեց Գեղարքունիքի մարզի դպրոցների և այլ կրթական հաստատությունների հետ փոխգործակցության ակտիվացումը: Մարզպետ Գնել Սանոսյանը բարձր գնահատեց Գավառի պետական համալսարանի դերն ու նշանակությունը մարզի կյանքում։ ‹‹Ես Գավառի պետական համալսարան այցելել եմ…

Կարդալ ավելին
Նորություններ

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչների, կրթադաստիարակչական հաստատություններում աշխատող մանկավարժների, ուսանողների և թեմայով հետաքրքրվող անձանց համար կազմակերպված ‹‹Ներառական կրթության համատեքստում դպրոցականների հոգեբանամանկավարժական ախտորոշիչ (դիագնոստիկ) և զարգացնող աշխատանքների կազմակերպում›› խորագրով վերապատրաստման դասընթացի առաջին հանդիպումը։ Դասընթացը վարում է բուհի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դասախոս, ‹‹ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ›› զարգացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արմինե Դավթյանը։ Դասերն անցկացվում են համագործակցային մեթոդներով, գործնական վարժությունների (թրեյնինգների) ձևաչափով, ներառում հետաքրքիր և բովանդակային քննարկումներ, հարց ու պատասխան, տեսանյութերի դիտում, խաղեր։ Առաջին դասի ընթացքում մասնակիցները տիկին Դավթյանի օգնությամբ բացահայտեցին ներառական կրթության փիլիսոփայական, բարոյա-հոգեբանական հիմքերը, առանցքային գաղափարներն ու աժեքային…

Կարդալ ավելին
Նորություններ

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանի նախաձեռնությամբ ֆակուլտետի «Ֆինանսներ» և «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժինների ուսանողների համար ս․ թ․ հոկտեմբերի 29-ին անցկացվեց հերթական մեկօրյա արտադրական պրակտիկան: ԳՊՀ ուսանողները նախ այցելեցին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ, որտեղ շրջեցին ազգային բանկի թանգարանում, ծանոթացան հնում գործածության մեջ եղած մետաղադրամներին ու թղթադրամներին, ինչպես նաև սույն թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին: Կենտրոնական բանկում Զարուհի Բարսեղյանն անցկացրեց բաց դաս՝ նվիրված Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության, գնաճի, վերաֆինանսավորման տոկոսադրույքի, սպառողական զամբյուղի կազմի վրա ազդող գործոնների և այլ հիմնախնդիրներին: Այնուհետև ուսանողները եղան Կենտրոնական բանկի հարևանությամբ գտնվող…

Կարդալ ավելին
Նորություններ

ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՆ ՏԱՆ ՍԱՆԵՐԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ

  Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից իրականացվող «Իմ իրավունքի ուժը /MRP/» ծրագրի շրջանակում Գավառի մանկան տան սաները այցելեցին Գավառի պետական համալսարան: Նրանք հանդիպեցին բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ, ով աշակերտներին խրախուսեց լավ սովորել, բարեկամանալ գրքի և գրականության հետ, սիրել արվեստը, վեհն ու գեղեցիկը, հաճախակի այցելել մշակութային հաստատություններ, խոսել գրագետ հայերենով, նախասիրությունները հաշվի առնելով՝ ընտրել մասնագիտություն և կայանալ որպես որակյալ ու պահանջված մասնագետներ։ Այնուհետև ԳՊՀ ուսանողական խորհրդի անդամներն անցկացրին հետաքրքիր դաս՝ նվիրված կրթության իրավունքին։ Նրանք աշակերտներին կոչ արեցին իրազեկ լինել իրենց իրավունքներին և լավագույնս իրականացնել կրթության իրավունքը։ Դասից հետո աշակերտները շրջայց կատարեցին…

Կարդալ ավելին
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ ԳՊՀ ակադեմիական և վարչական անձնակազմի անդամների համար՝ եվրոպական գործընկեր համալսարաններում մեկշաբաթյա ժամկետով վերապատրաստման կամ դասախոսական աշխատանք կատարելու նպատակով: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն դիմում-հայտ. https://goo.gl/forms/Mvih6xWrFdVifLuA3: Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 11․11․ 2018թ․: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-64, 060-46-12-99 հեռախոսահամարներով։

Կարդալ ավելին
Ընտրեք արտարժույթը

yozgat escort kars escort tokat escort osmaniye escort bayburt escort afyon escort kahramanmaraş escort çorum escort fethiye escort kastamonu escort balıkesir escort erzurum escort sivas escort düzce escort ordu escort manavgat escort burdur escort adıyaman escort aydın escort giresun escort mardin escort kutahya escort şanlıurfa escort yalova escort van escort kırklareli escort bilecik escort karaman escort muğla escort zonguldak escort