Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2019Թ․ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԱՆՑԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

  Հայտնում ենք, որ տեղի կունենան հանդիպումներ Գավառի պետական համալսարանի 2019թ․ հեռակա ուսուցման ընդունելության մրցույթով անցած դիմորդների և նրանց ծնողների հետ՝ ըստ բաժինների, հետևյալ ժամանակացույցով․ · Իրավագիտություն, Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի), Պատմութուն բաժիններում՝ նոյեմբերի 2-ին, ժամը՝ 14։30-ին, · Տարրական մանկավարժություն և մեթոդիկա, Համակարգչային ճարտարագիտություն, Սերվիս, Հայոց լեզու և գրականություն, Կենսաբանություն, Քարտեզագրություն և կադաստրային գործ բաժիններում՝ նոյեմբերի 3-ին, ժամը՝ 13։00-ին։ Հանդիպումները կկայանան Հրաչյա Աճառյանի անվան լսարանում /ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, 316 լսարան/։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին
Նորություններ

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

  Այսօր հաշվետվություններով հանդես եկան Եվրոպական միության՝ «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրին մասնակցած ԳՊՀ ուսանողները՝տնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արփի Միրիբյանը և ֆինանսներ բաժնի 4-րդ կուրսի ուսանող Գարիկ Հովեյանը, ովքեր սովորել են Իտալիայի Սապիենզա և Լեհաստանի Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարաններում, բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտություն և բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժինների 4-րդ կուրսի ուսանողներ Բագրատ Ավետիսյանը և Սյուզաննա Մալաքյանը, ովքեր սովորել են Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում, ինչպես նաև բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն և բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտություն բաժինների 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներ Լենա Հակոբյանն ու Նարեկ…

Կարդալ ավելին
Նորություններ

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԲԱՑ ԴԱՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻՆ

  ‹‹Աբովյանի մեջ խտացված են Մաշտոցի դիվանագիտական հանճարը, Խորենացու հայրենասիրական կրակը, Նարեկացու կատարելության աղոթքը: Աբովյանը մեր ազգային ոգու մարմնացումն է: Եվ եթե ինչ-որ չափով հաղորդվել եմ այդ ոգուն և իմ մեջ կրում եմ այդ ոգու մասունքները, դրա համար պարտական եմ մեր ժողովրդի մեծերից մեկի՝ Աբովյանի ժառանգությանը››: Համո Սահյան Այսօր Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ բաց դաս՝ նվիրված հայ մեծ գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հայագետ Խաչատուր Աբովյանի ծննդյան 210-ամյակին: Բաց դասը կազմակերպվել էր ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դասախոս Օլգա Ղազարյանի նախաձեռնությամբ: Նույն ֆակուլտետի տարրական մանկավարժության և մեթոդիկայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողները ներկայացրին…

Կարդալ ավելին
Նորություններ

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԻ ՔԱՂԱՔՈՒՄ

Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանի նախաձեռնությամբ ֆակուլտետի 3-րդ կուրսերի ուսանողների համար կազմակերպվեց հերթական մեկօրյա արտադրական պրակտիկան: ԳՊՀ ուսանողները եղան արվեստի և արհեստի քաղաք Գյումրիում: Ուսանողներն այցելեցին ջինսե հագուստի արտադրությամբ զբաղվող «Զաքարյան» ընկերություն: Նրանք ծանոթացան ընկերության աշխատանքին, ջինսե տաբատների արտադրման գործընթացին, շրջեցին կարի, ներկման, մաշեցման, լվացման և արդուկման արտադրամասերում: Ուսանողների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Արդյունքում՝ երիտասարդներն արձանագրեցին, որ գործարանի արտադրանքը որակյալ է, նորաոճ, մատչելի, ուստի և՝ մրցունակ, կարևորեցին հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկի աճը: Այնուհետև ուսանողները եղան Գյումու տեխնոլոգիական կենտրոնում: Մարդկային ռեսուրսների մասնագետի ուղեկցությամբ շրջայց կատարեցին կենտրոնում՝ ծանոթանալով նրա…

Կարդալ ավելին
Նորություններ

ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ

  Այսօր Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի բնագիտության լաբորատորիան հյուրընկալել էր Գավառ քաղաքի Սամվել Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին՝ կենսաբանության ուսուցչուհի Մարինա Սաղաթելյանի ուղեկցությամբ։ Այցելության նպատակը կենսաբանություն առարկայից գործնական աշխատանքների կազմակերպումն էր ԳՊՀ բնագիտության լաբորատորիայում։ Լաբորատորիայի վարիչ Թեհմինե Խաչիկյանը ներկայացրեց մրգերի և բանջարեղենների տարբեր տեսակներում, ինչպես նաև մսամթերքում նիտրատների պարունակության, չափաբաժինների և մարդու օրգանիզմում նիտրատների կուտակման դեպքում դիտվող նյութափոխանակային խանգարումների և հիվանդությունների վերաբերյալ հարցեր: ԳՊՀ լաբորատորիայում առկա նիտրատաչափի օգնությամբ աշակերտները չափեցին տարբեր մրգերում և բանջարեղեններում, ինչպես նաև ձկան և հավի մսամթերքում նիտրատների պարունակությունը: Ստացված տվյալները նրանք…

Կարդալ ավելին
Նորություններ

ԸՆՏՐՎԵՑ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

  Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրություն։ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահի թեկնածուներն էին բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ղարիբյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Պետոյանը և տնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արփի Միրիբյանը։ Թեկնածուների նախընտրական ծրագրերը լսելուց և քննարկելուց հետո ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով՝ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Շահինյանի ղեկավարությամբ։ Այնուհետև տեղի ունեցավ փակ, գաղտնի քվեարկություն։ Ուսանողների ձայների մեծամասնությամբ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ…

Կարդալ ավելին
Նորություններ

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 90 ՏԱՐԵԿԱՆ

Մայր հայրենիքի ու ժողովրդի, հայ թատրոնի և կինոյի իսկական նվիրյալ, մեծ վարպետ Սոս Սարգսյանն այսօր կդառնար 90 տարեկան։ Նա ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին, Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտորն էր, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ Սոս Սարգսյանը…

Կարդալ ավելին
Նորություններ

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԱԾ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Սիրով տեղեկացնում ենք, որ ս․ թ․ հոկտեմբերի 25-ին, ժամը՝ 13։00-ին, Գավառի պետական համալսարանի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում տեղի կունենա հաշվետու հանդիպում Եվրոպական միության՝ «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրին մասնակցած ԳՊՀ ուսանողների հետ։ Հաշվետվություններով հանդես կգան ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արփի Միրիբյանը և ֆինանսներ բաժնի 4-րդ կուրսի ուսանող Գարիկ Հովեյանը, ովքեր սովորել են Իտալիայի Սապիենզա և Լեհաստանի Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարաններում։ Հաշվետվություններ կներկայացնեն նաև բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտություն և բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժինների 4-րդ կուրսի ուսանողներ Բագրատ Ավետիսյանը և Սյուզաննա Մալաքյանը, ովքեր սովորել են Իսպանիայի…

Կարդալ ավելին
Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ REFINE» ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Ս․ թ. հոկտեմբերի 16-21-ըՆիդերլանդների Թագավորության Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանում տեղի ունեցավ ԵՄ «Էրազմուս+ REFINE» ծրագրի հերթական աշխատանքային հանդիպումը՝ իրականացված ծրագրային գործողությունների ամփոփման և հաջորդ փուլերի պլանավորման նպատակով: “REFINE” ծրագիրը ներառում է բուհեր Հայաստանից ու Մոլդովայից և նպատակ ունի բարեփոխել մագիստրոսական ծրագիրը «ֆինանսներ» մասնագիտության գծով: Հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ Ամստերդամի կիրառական գիտությունների, Կոշիցեի տեխնիկական, Վիեննայի կիրառական գիտությունների և Նիցցայի Սոֆիա Անտիպոլիս համալսարաններից, ինչպես նաև Մոլդովայի և Հայաստանի վեց բուհերից: Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեցին տնտեսագիտական ֆակուլտետի կառավարման և ֆինանսներ ամբիոնի դասախոսներ Գայանե Խաչատրյանը և Աստղիկ Հովեյանը։ Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային փաթեթի համակարգող…

Կարդալ ավելին
Նորություններ

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ՍԱՊԻԵՆԶԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ս․ թ․ հոկտեմբերի 6-ից 12-ը Եվրոպական Միության “Erasmus+ KA 1” ծրագրի շրջանակներում ԳՊՀ դասախոսներ Նաիրա Իսկանդարյանն ու Աննա Բալագոզյանը հրավիրյալ դասախոսների կարգավիճակով գտնվում էին Հռոմի Սապիենզա համալսարանում։ Նրանք հանդես եկան դասախոսություններով, գործնական դասերով, ներկայացրին դասավանդման իրենց փորձը։ Մասնավորապես, Նաիրա Իսկանդարյանը հանդես եկավ հայ կնոջ ազատությանն ու իրավունքներին վերաբերող դասախոսությամբ, ներկայացրեց, թե ինչպիսի արտացոլում են գտել կանանց ազատության և ընտրության իրավունքին վերաբերող հարցերը 20-րդ դարի սկզբների հայ գրականության մեջ, և որոնք են ներկայումս դրանց համար առաջադրվող լուծումները։ Մեկ այլ դասախոսությամբ տիկին Իսկանդարյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ թուրք գրողի ստեղծագործության վերլուծության…

Կարդալ ավելին
Ընտրեք արտարժույթը
sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan