Նորություններ

ԲԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Այսօր Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց ամերիկահայ Հարրի Քեյին՝ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ատոմ Հակոբյանի, նույն դպրոցի զինղեկ, Արցախի ազգային ազատագրական պայքարի մասնակից Ռուբեն Բարսեղյանի, լիբանանահայ Նենսի Խաչատուրյանի ուղեկցությամբ։
Հյուրերին ողջունեցին պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը, ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, դեկաններ Համլետ Ղաջոյանը, Սամվել Ամիրխանյանը, Թաթուլ Ասոյանը։
Ատոմ Հակոբյանը ներկայացրեց Եղեռնից մազապուրծ հայ ընտանիքի հուզիչ պատմությունը, ընտանիքից սերած և ԱՄՆ-ում կայացած Հարրի Քեյի կենսագրությունը, անդրադարձավ իր հայրենակիցներին նեցուկ լինելու, բարոյապես ու նյութապես սատար կանգնելու նրա վեհ ու մարդասիրական առաքելությանը։
Հարրի Քեյը պատասխանեց ուսանողների հարցերին՝ ընդգծելով հայրենիքն ու մարդկանց սիրելու, ազգային և համամարդկային բարձր արժեքներին դավանելու, առողջ ապրելակերպի մշակույթին հետևելու, բարին, լուսավորը, ազնիվն ու գեղեցիկը տարածելու կարևորությունը։
Համալսարանում կայացած ջերմ հանդիպումը բարության ու մարդասիրության, կյանքին լավատեսորեն նայելու, ստեղծագործաբար ապրելու և արարելու յուրօրինակ դաս էր։

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet
lunabit