ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Հարգելի՛ ուսանողներ,
ՀՀ Կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգ»-ի 2.5-րդ կետի համաձայն՝ պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է սահմանամերձ համայնքների բնակիչ ուսանողներին:
Ուստի, խնդրում ենք սոցիալական աջակցություն ստացող համայնքներում, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդի համայնքում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած և Գավառի պետական համալսարանի առկա և հեռակա ուսուցման ֆակուլտետներում, բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով սովորող ուսանողներին մինչև ս․ թ․ հոկտեմբերի 20-ը դեկանատներ ներկայացնել իրենց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր (տեղեկանք համայնքապետարանից՝ սահմանամերձ համայնքի բնակիչ լինելու վերաբերյալ, ատեստատի պատճեն, անձնագրի պատճեն)` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ներկայացնելու և սահմանված կարգով ուսանողական նպաստ ստանալու համար։
Մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին կտրվի փոխհատուցում՝ ուսման վճարի 60 տոկոսի չափով, իսկ անկախ առաջադիմությունից՝ ուսման վճարի 30 տոկոսի չափով։