Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՓԱՐՈՍ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱՌՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Հարգելի՛ ուսանողներ,
տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվում է ընտանիքների անապահովության սահմանային միավոր, համաձայն որի 2019 թվականի ընտանիքների անապահովության սահմանային միավորը 30.00-ն է (հիմք` ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի «2019 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության նպաստների չափերը սահմանելու մասին» թիվ 50-Ն որոշումը):
Ելնելով «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգ»-ի 2.1 կետերից՝ խնդրում ենք Գավառի պետական համալսարանի առկա և հեռակա ուսուցման ֆակուլտետներում, բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող և 30.00 ու ավելի միավորներ ունեցող ընտանիքների երեխա ուսանողներին մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը համապատասխան փաստաթղթերը` (տեղեկանք սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորի վերաբերյալ, տեղեկանք համայնքապետարանից՝ բնակության հասցեի վերաբերյալ, ակադեմիական տեղեկանք) ներկայացնել ԳՊՀ համապատասխան ֆակուլտետների դեկանատներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրելու և սահմանված կարգով ուսանողական նպաստ ստանալու նպատակով:

Այլ նորություններ

Ընտրեք արտարժույթը
betebet giriş bonus veren casino siteleri
betvole betlike süpertotobet megabahis trbet